Պահմտոցի

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները զանգահարելիս հնարավորություն ունեն, ըստ ցանկության, թաքցնելու կամ ցուցադրելու սեփական հեռախոսահամարը: ՀՀ բջջային ցանցերի բաժանորդներին զանգահարելիս հեռախոսահամարը թաքցնելու համար բավական է հեռախոսահամարից առաջ հավաքել ##: Այս դեպքում ներցանցային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 65 դրամ, իսկ դեպի այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը` 95 դրամ:
 
Դուք կարող եք նաև բաժանորդագրվել «Պահմտոցի» ծառայությանը և թաքցնել հեռախոսահամարը տեղական ցանկացած ուղղությամբ զանգահարելիս: Կանխավճարային բաժանորդները կարող են բաժանորդագրվել` ուղարկելով *225# հրահանգը, իսկ հետվճարային բաժանորդները` զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Բաժանորդագրության դեպքում հեռախոսահամարը թաքցնելու համար անհրաժեշտ է զանգը կատարելուց առաջ հեռախոսի մենյուից ընտրել Թաքցնել համարը հրահանգը, կամ հեռախոսահամարից առաջ հավաքել #31#: Կանխավճարային բաժանորդների համար բաժանորդագրության մեկ ամիսն արժե 2000, իսկ հետվճարային բաժանորդների համար` 1500 դրամ: Այս դեպքում թաքցրած հեռախոսահամարից կատարած զանգերի արժեքը հաշվարկվում է սովորական զանգերի սակագներով*:
 
Բոլոր սակագները ներառում են ԱԱՀ:
 
*Եթե «Պահմտոցի» ծառայությանը բաժանորդագրված բաժանորդը զանգ կատարելիս հեռախոսահամարից առաջ հավաքում է ##, ապա ներցանցային զանգի սակագինը կազմում է 65 դրամ/րոպե, իսկ դեպի ՀՀ այլ բջջային ցանց կատարած զանգի արժեքը` 95 դրամ/րոպե: