Պրեմիում ծառայություններ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել «Պրեմիում զանգ» և «Պրեմիում SMS» ինտերակտիվ ծառայություններից` զանգահարելով կամ ուղարկելով SMS հատուկ պրեմիում հեռախոսահամարներին:
Պրեմիում ծառայությունների սակագները կարելի է ճշտել անմիջապես բջջային հեռախոսից: Բավական է ուղարկել
*320*պրեմիում հեռախոսահամարը# անվճար հրահանգը, ի պատասխան որին Դուք կստանաք տվյալ հեռախոսահամարի միջոցով տրամադրվող ծառայության արժեքը:
Ծանոթություն
- Պրեմիում ծառայությունները չեն գործում ռոումինգում:
- Պրեմիում ծառայությունները մատուցվում են երրորդ կողմերի հետ համատեղ:
- Պրեմիում հեռախոսահամարները և դրանց միջոցով մատուցվող ծառայությունների պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել:
- Պրեմիում ծառայությունների միջոցով մուլտիմեդիա ֆայլեր ներբեռնելու համար բաժանորդի մոտ պետք է ակտիվացված լինի Ինտերնետ ծառայությունը:
- Պրեմիում ծառայությունների միջոցով որևէ մուլտիմեդիա ֆայլ ներբեռնելիս բաժանորդը վճարում է ինչպես տվյալ ֆայլի արժեքը, այնպես էլ ինտերնետի վճարը` կախված ֆայլի ծավալից:
- «Պրեմիում զանգ» և «Պրեմիում SMS» ծառայությունների վճարը գանձվում է անկախ զանգի կամ SMS-ի վավեր կամ անվավեր լինելուց:
- Պրեմիում ծառայություններից օգտվելիս, կարող է անհրաժեշտ լինել ուղարկել ավելի քան մեկ վճարովի SMS:
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը որևէ պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների կանոնների բովանդակության և դրանց պահպանման համար: Բաժանորդն ինքն է պատասխանատու այդ կանոնների հետ ծանոթանալու համար: