Բանկային քարտի կառավարում՝ բջջային հեռախոսից

Ծառայությունը նախատեսված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն բաժանորդների համար, որոնք օգտվում են «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի կողմից սպասարկվող MasterCard, ArCa և Visa քարտերից:

Համապատասխան բանկում կապակցելով իրենց բջջային հեռախոսահամարը քարտային հաշվեհամարին՝ բաժանորդը հնարավորություն ունի կատարելու քարտի հետ կապված գործողություններ՝ USSD հրահանգի միջոցով, այդ թվում.

  • ստուգել քարտի մնացորդը,
  • ստանալ քարտով կատարած վերջին 4-5 գործարքների քաղվածքը,
  • արգելափակել քարտն՝ անհրաժեշտության դեպքում:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել հրահանգների ցանկ, ուղարկելով *116# հրահանգը, և հետևել հրահանգներին:

Ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից մատուցվող ծառայությունն անվճար է և հասանելի է նաև ռոումինգում: Բանկի կողմից մատուցվող ծառայությունների համար կարող են կիրառվել սակագներ:

Ծառայությունը մատուցող ընկերություն՝ «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ (hեռ.՝ 010 512 888, աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-18:00):