Հարցում՝ սպասարկման որակի վերաբերյալ

Սպասարկման որակի բարելավման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իրականացնում է բաժանորդների գոհունակության վերաբերյալ ավտոմատացված հարցում:

Հարցումն անվճար է:

Հարցման իրականացման կարգը

Աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում Դուք կարող եք ավտոմատացված զանգ ստանալ 093297778 համարից՝ մի քանի հարցի պատասխանելու խնդրանքով:

Հարցերից յուրաքանչյուրը կարող եք գնահատել 1-ից 5 բալ ունեցող սանդղակով, որտեղ 5-ն առավելագույն գնահատականն է, իսկ 1-ը` նվազագույն: Պատասխանների տարբերակները համապատասխանում են բջջային հեռախոսի ստեղների նիշերին:

Շնորհակալություն մասնակցության համար: