Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է

Հանդիսանալով բաժանորդամետ ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) պատրաստակամ է և հետևողական բաժանորդների դիտողություններին, բողոքներին և առաջարկներին արագ և սպառիչ հետադարձ կապ ապահովելու հարցում:

Ցանկացած հարցով բաժանորդը կարող է դիմել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը՝ զանգահարելով շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարով, սոցիալական ցանցերի միջոցով, առցանց կապվելով օպերատորի հետ, ուղղելով էլեկտրոնային կամ տպագիր նամակ կամ այցելելով սպասարկման կենտրոններից մեկը:

Գրավոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով այցելել ընկերության գլխամասային գրասենյակ կամ մոտակա սպասարկման կենտրոն: Մեր աշխատակիցները պատրաստակամորեն կաջակցեն դիմումը լրացնելիս:

Համապատասխան մուտքագրումից հետո բաժանորդին տրվում է հերթական համար, որի միջոցով հնարավոր է ստուգել դիմումի կարգավիճակը:

111 թեժ գիծ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շուրջօրյա թեժ գծի միջոցով կարող եք ստանալ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան: Հարցերը կարող եք ուղղել Ձեզ առավել հարմար եղանակով, քանի որ գործում է 111 թեժ գծի երեք տարբերակ.

Հեռախոսային 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից մեր օպերատորներին կարող եք միանալ` զանգահարելով 111: Այլ հեռախոսահամարներից անհրաժեշտ է հավաքել 093 297111 (կամ +374 93 297111` արտասահմանից զանգահարելիս):

Առցանց

Մուտք գործելով «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի «111 օնլայն» էջը՝ կարող եք առցանց զրուցել մեր օպերատորների հետ:


Էլեկտրոնային փոստ

Ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել նաև 111@mts.am էլեկտրոնային հասցեով և մեր աշխատակիցներն օպերատիվ կերպով կպատասխանեն դրանց:

Ի դեպ, ցանկության դեպքում, հարցերը կարելի է ուղղել նաև info@mts.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Սոցիալական ցանցեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից մատուցվող ծառայություններին և ընկերության գործունեությանը վերաբերող հարցերով կարելի է դիմել նաև Facebook և Twitter սոցիալական ցանցերում ընկերության պաշտոնական էջերում:


Հարցման կարգավիճակի ստուգում

Ստուգեք Ձեր հարցման կարգավիճակը՝ զանգահարելով 111 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարով, դիմելով մոտակա սպասարկման կենտրոն, «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով կամ այցելելով «Հարցման կարգավիճակի ստուգում» էջը:

Գրավոր դիմումի պատասխանը տրվում է դիմումն ընկերության ընդունարանում ստանալու օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: