Ինչպե՞ս

 

Ինչպե՞ս ակտիվացնել SMS ռոումինգը կանխավճարային քարտի համար

 
SMS ռոումինգի ակտիվացումն անվճար է: Պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ:
  
  - SMS ռոումինգն ակտիվացնելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*2# և սեղմեք զանգահարելու կոճակը, կամ հավաքեք *121#, սեղմեք զանգահարելու կոճակը և մենյուի տարբերակներից ընտրեք 2:
  - SMS ռոումինգն ապաակտիվացնելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*3# և սեղմեք զանգահարելու կոճակը, կամ հավաքեք *121#, սեղմեք զանգահարելու կոճակը և մենյուի տարբերակներից ընտրեք 3:
  - SMS ռոումինգի կարգավիճակը ստուգելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
 
 
 

 
Ինչպե՞ս ակտիվացնել ռոումինգը կանխավճարային քարտի համար
 
Ռոումինգի ակտիվացումն անվճար է: Պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ:

  - Ռոումինգն ակտիվացնելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*1# և սեղմեք զանգահարելու կոճակը, կամ հավաքեք *121#, սեղմեք զանգահարելու կոճակը և մենյուի տարբերակներից ընտրեք 1:
  - Ռոումինգն ապաակտիվացնելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*3# և սեղմեք զանգահարելու կոճակը, կամ հավաքեք *121#, սեղմեք զանգահարելու կոճակը և մենյուի տարբերակներից ընտրեք 3:
  - Ռոումինգի կարգավիճակը ստուգելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
 
 
 

 
 

Ինչպե՞ս ակտիվացնել ռոումինգը հետվճարային քարտի համար

 
Ռոումինգի ակտիվացումն անվճար է: Ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից մեկը, ներկայացնել անձնագիր և մուծել երաշխիքային կանխավճար, որը չի օգտագործվի ամսեկան հաշիվները մարելու համար: Երաշխիքային կանխավճարի չափը կախված է սակագնային պլանից և ընթացիկ հաշվի սահմանաչափից: Ցանկացած պահի կարելի է ապաակտիվացնել ռոումինգն ու հետ ստանալ երաշխիքային կանխավճարը:
 
 
 

 
Ինչպե՞ս դառնալ կորպորատիվ բաժանորդ
 
Դուք կարող եք դառնալ մեր կորպորատիվ բաժանորդ` այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից մեկը կամ ուղարկելով Ձեր դիմումն առցանց:
 
 
 

 
 
Ինչպե՞ս կատարել զանգեր` գտնվելով ռոումինգում
 
Երբ Դուք օգտվում եք Ձեր հեռախոսից, գտնվելով Հայաստանից դուրս, Դուք օգտագործում եք արտասահմանյան օպերատորի ցանցի ռեսուրսները: Այդ իսկ պատճառով համարահավաքման ձևաչափը պետք է համապատասխանի տվյալ օպերատորի ցանցում գործող համարահավաքման ձևաչափին:
 
Այսպես, Հայաստան ուղղված զանգը միշտ կատարվում է որպես միջազգային զանգ.
 
    + [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
    Օր` +374 93 297111 (ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գիծ)
 
Տվյալ երկրի ներսում զանգ կատարելու համար կարող եք օգտագործել համարահավաքման ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ձևաչափը.
 
    [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
կամ
    + [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
 
Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել.
 
    + [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
    Օր` ՎիվաՍել-ՄՏՍ-ի 093 298888 հեռախոսահամարին SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել +374 93 298888
 
 
 

 
Ինչպե՞ս կատարել զանգեր` գտնվելով ռոումինգում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում
 
Ձեր հեռախոսի մենյուից ընտրեք VivaCell, ARM 05, RA 05 կամ 283 05 և դարձրեք Ձեր այցն առավել հաճելի ու արդյունավետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայության շնորհիվ:
 
Հայաստանում զանգեր կատարելու համար անհրաժեշտ է հավաքել.
 
    0 [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
    Օր.` 093 298888
կամ
    + [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
    Օր.` +374 93 298888
 
Ցանկացած միջազգային զանգ կատարելու համար (այդ թվում նաև դեպի Ձեր երկիր) անհրաժեշտ է հավաքել.
 
    + [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
 
Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար, պետք է հավաքել.
 
    + [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
 
 
 

 
 
Ինչպե՞ս վերալիցքավորել կանխավճարային քարտը
 
Գոյություն ունի կանխավճարային քարտեր վերալիցքավորելու մի քանի եղանակ.

1. Անմիջապես բջջային հեռախոսից` այս դեպքում անհրաժեշտ է ունենալ վերալիցքավորման ծածկագիր, որը կարող եք ստանալ ձեռք բերելով վերալիցքավորման քարտ, կամ ցանկացած բանկոմատից
  - Ձեր կանխավճարային քարտը վերալիցքավորելու համար հավաքեք *123*ծածկագիրը# և սեղմեք զանգահարելու կոճակը
  - Ցանկացած այլ կանխավճարային քարտ վերալիցքավորելու համար հավաքեք *125*ծածկագիրը*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը

2. Առցանց` ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքից
3. Թել-Սել էլեկտրոնային վճարման մեքենաների միջոցով, որոնք տեղադրված են Երևանի և Գյումրիի տարբեր հատվածներում
 
 
 

 
Ինչպե՞ս վերալիցքավորել կանխավճարային քարտը` գտնվելով ռոումինգում
 
Գտնվելով ռոումինգում` Դուք կարող եք վերալիցքավորել Ձեր հաշիվն առցանց` ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքից: Հայաստանում գտնվող Ձեր մտերիմները նույնպես կարող են վերալիցքավորել Ձեր քարտը: Իսկ այն օպերատորների ցանցումերում, որոնք ունեն USSD համակարգ, ունենալով վերալիցքավորման ծածկագիր, Դուք ինքներդ կարող եք վերալիցքավորել Ձեր հաշիվն անմիջապես բջջային հեռախոսից (մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111):
 
Ռուսաստանի տարածքում Ձեր հաշիվը կարող եք վերալիցքավորել ՄՏՍ Ռուսաստանի սպասարկման կենտրոններում` կանխիկ եղանակով, կամ բանկային քարտից (Visa, MasterCard) գումարի գանձման միջոցով (առանց միջնորդավճարի):
 
 
Վերադարձ էջի սկիզբ
 
 

 
 
 
Ինչպե՞ս օգտվել «Պահմտոցի» ծառայությունից

Ծառայությունն ակտիվացնելու համար.
  - Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *225# և սեղմեք զանգահարելու կոճակը
 
Հեռախոսահամարը «փակելու» համար.
  - Զանգը կատարելուց առաջ հեռախոսի մենյուից ընտրեք Թաքցնել համարը հրահանգը, կամ
  - Մուտքագրեք #31# և այն հեռախոսահամարը, որին զանգահարում եք