«Բջջային հեռուստատեսություն». հաճախակի տրվող հարցեր

Հարց. Ի՞նչն է պատճառը, եթե «Բջջային հեռուստատեսությունը» պատշաճ չի գործում:
Պատասխան. Համոզվեք, որ Դուք գտնվում եք ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ծածկույթում:
 
Հարց. Արդյո՞ք «Բջջային հեռուստատեսությունն» ընդհատվում է, եթե դիտելու ընթացքում ստացվում է զանգ, SMS կամ MMS հաղորդագրություն:
Պատասխան. Կախված է բջջային հեռախոսի մոդելից:
 
Հարց. Ի՞նչ անել, եթե հեռուստաալիքն ընտրելուց հետո ծառայությունը չի գործում:
Պատասխան. Անհրաժեշտ է հեռախոսի նվագարկող ծրագրում (օր. Real Player) նշանակել inet.vivacell.am կարգավորումը:
 
Հարց. Ի՞նչն է պատճառը, եթե «Բջջային հեռուստատեսություն» դիտելիս պատկերը պարզ չէ:
Պատասխան. Եթե Ձեր հեռախոսն ունի "Smart fit" կարգավորում, փորձեք անջատել այն: