Հարցեր «ՄՏՍ կոնեկտ»-ի վերաբերյալ

 
 
 
 
«ՄՏՍ ԿՈՆԵԿՏԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Ի՞նչ է «ՄՏՍ կոնեկտը»
 
«ՄՏՍ կոնեկտը» USB մոդեմ է և հատուկ սակագնային պլան` նախատեսված համակարգչից ինտերնետին միանալու համար: «ՄՏՍ կոնեկտի» միջոցով Դուք կարող եք օգտվել շարժական լայնաշերտ ինտերնետից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ողջ 3G ռադիոծածկույթի տարածքում:
 

 
Կարելի՞ է օգտագործել «ՄՏՍ կոնեկտը» մեքենայով կամ տրանսպորտային այլ միջոցով երթևեկելիս
 
Իհարկե կարելի է, եթե Դուք գտնվում եք ռադիոծածկույթում:
 

 
Որքա՞ն է «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմի երաշխիքային սպասարկման ժամկետը
 
15 օր` հաշված գնման օրվանից:
 

 
Ո՞ր օպերացիոն համակարգերի հետ է համատեղելի «ՄՏՍ կոնեկտը»
 
Ընտրեք Ձեր մոդեմն «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ էջում և կտեսնեք համատեղելի օպերացիոն համակարգերը: Այստեղ Դուք կգտնեք նաև տվյալ մոդեմի դեպքում ներբեռնման ենթակա ֆայլերը (որոշ դեպքերում, կախված օպերացիոն համակարգից, կարող է անհրաժեշտ լինել ներբեռնել և տեղադրել համապատասխան դրայվերներ):
 

 
Որքա՞ն էներգիա է սպառում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը

Այնքան, որքան ցանկացած այլ USB սարք:
 

 
Ի՞նչ են նշանակում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմի լուսադիոդային ցուցիչի ազդանշանները
 
Գույն
Ազդանշան
Նշանակություն
Կարմիր
Կրկնակի առկայծում 2.7 վայրկյան ընդմիջումով
Սարքը գտնվում է ցանցի որոնման ռեժիմում կամ հասանելի ցանց չկա
Կարմիր
Կրկնակի առկայծում 2.9 վայրկյան ընդմիջումով
Սարքը գրանցված է GSM (GSM/GPRS/EDGE) ցանցում
Կարմիր
Միացած
Հաստատված է GPRS կապ
Կապույտ
Կրկնակի առկայծում 2.9 վայրկյան ընդմիջումով
Սարքը գրանցված է 3G (WCDMA/HSDPA) ցանցում
Կապույտ
Միացած
Հաստատված է WCDMA կապ
Երկնագույն
Միացած
Հաստատված է HSDPA կապ
 

 
Ի՞նչ կլինի, եթե մոդեմի ստացած ազդանշանը բավականաչափ հզոր չլինի
 
Արագությունը կնվազի ընդհուպ մինչև կապի անջատումը:
 

 
ՄԻԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Ինչպե՞ս կարգավորել «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը
 
Տեղադրեք SIM քարտը «ՄՏՍ կոնեկտ» մոդեմի մեջ և միացրեք մոդեմը համակարգչին. արդյունքում կսկսվի ծրագրային ապահովման տեղադրումը: Օպերացիոն համակարգերի որոշ հին տարբերակներ չեն նախատեսում ծրագրերի ավտոմատ տեղադրում: Նման դեպքերում անհրաժեշտ է ինքնուրույն տեղադրել ծրագրային ապահովումը: Ի տարբերություն ստացիոնար լայնաշերտ ինտերնետի, շարժական լայնաշերտ ինտերնետին միանալիս օգտագործողի անուն կամ գաղտնաբառ չի պահանջվում, քանի որ պահանջվող բոլոր տվյալներն ստացվում են USB մոդեմի մեջ դրվող SIM քարտից: Ճիշտ այնպես, ինչպես Ձեր բջջային հեռախոսում տեղադրվող SIM քարտը թույլ է տալիս օգտագործել բջջային հեռախոսային ցանցը, այնպես էլ տվյալների փոխանակման համար նախատեսված SIM քարտը հնարավորություն ընձեռում օգտվելու շարժական լայնաշերտ ինտերնետից:
 

 
Ի՞նչ անել, եթե չի հաջողվում միանալ ինտերնետին  
  • Սկանավորեք համակարգիչը` համոզվելու, որ դրանում վիրուսներ չկան: Կարող եք օգտագործել Dr.Web CureIt!® կամ հակավիրուսային ցանկացած այլ ծրագիր:
  • Փորձեք կրկին տեղադրել «ՄՏՍ կոնեկտ» ծրագիրը:
  • Ստուգեք արդյո՞ք առկա են խնդիրներ կամ զգուշացումներ My Computer > Properties > Device Manager > Communication Port բաժնում:
  • Ընտրեք ցանցն MTS Connect > Tools > Options > Network > Network Type բաժնում:

Ի՞նչ անել, եթե ինտերնետին միանալ փորձելիս, հայտնվում են հաղորդագրություններ որոշակի սխալների մասին
 
Սխալ 619
  • Ստուգեք Ձեր APN կարգավորումները MTS Connect > Tools > Options > Profile Management բաժնում: Սկզբնական պրոֆիլի APN -ը պետք է լինի connect.vivacell.am:
  • Սպասեք 5-10 վայրկյան և փորձեք միանալ կրկին:
  • Ստուգեք Ձեր քարտի կարգավիճակը` այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ օգնական» պորտալը կամ զանգահարելով 111:
Սխալ 633
  • Ստուգեք, արդյոք My Computer > Properties > Device Manager բաժնում հակասություն կա Communication Port -ի հետ:
  • Սկանավորեք համակարգիչը` համոզվելու, որ դրանում վիրուսներ չկան:  
Սխալ 676
  • Հանեք My Computers > Properties > Device Manager > Modem > բաժնում Wait Line դաշտի նշումը:
  • Հավանական է նաև, որ «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը սահմանված չէ որպես ինտերնետին միանալու հիմնական մոդեմ: Նման դեպքում ընտրեք My Network Places -ը, սեղմեք մկնիկի աջ կոճակը, ընտրեք Properties և General բաժնում մոդեմների ցանկից ընտրեք Ձեր 3G «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը:
Սխալ 678
  • Պատճառը կարող է լինել թույլ ռադիոծածկույթը:

 
Ի՞նչ կարելի է անել կապի որակը լավացնելու համար
  • Սկանավորեք համակարգիչը` համոզվելու, որ դրանում վիրուսներ չկան:
 
ՇԱՐԺԱԿԱՆ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Ի՞նչ է շարժական լայնաշերտ ինտերնետը
 
Շարժական լայնաշերտ ինտերնետ է կոչվում անլար գերարագ ինտերնետային կապը` շարժական մոդեմների կամ այլ սարքերի միջոցով, ինչպիսիք են 3G ապահովող հեռախոսները, լայնաշերտ ինտերնետի հնարավորությամբ շարժական սարքերը (նոութբուքեր, նեթբուքեր, շարժական ինտերնետային սարքեր (MID - Mobile Internet Devices).
 

 
Որքա՞ն արագություն է ապահովում շարժական լայնաշերտ ինտերնետը
 
Ինտերնետի արագությունը կախված է Ձեր գտնվելու վայրում առկա ռադիոծածկույթից ( 3G թե 3.5G ): Անգամ 3G ծածկույթում արագությունը կարող է խիստ տատանվել ` կախված տեղանքի առանձնահատկություններից, քանի որ բջջային լայնաշերտ ինտերնետը անլար ծառայություն է (օրինակ, շրջակայքում էլեկտրական ինտերֆերենցիայի առկայությունը կարող է խանգարել ազդանշանին): Սակագնային պլանի նկարագրության մեջ սովորաբար նշվում են առավելագույն հնարավոր արագությունները , Այդ պատճառով Ձեր գտնվելու վայրում արագությունը կարող է լինել ավելի ցածր:
 
Բացի այդ, եթե USB մոդեմի փոխարեն որպես մոդեմ օգտագործում եք բջջային հեռախոս, անգամ հզոր 3G ազդանշան ունեցող տարածքում առավելագույն արագությունը կարող է նվազել, հատկապես եթե հեռախոսը համակարգչին միացվում է Bluetooth-ի միջոցով:
 
Արդյո՞ք բջջային լայնաշերտ ինտերնետի արագությունը բավարար է առցանց ռեժիմում խաղալու համար
 
Բջջային լայնաշերտ ինտերնետը կարելի է օգտագործել առցանց ռեժիմում խաղալու համար, սակայն խաղի որակը զգալիորեն կախված է ստացվող ազդանշանի հզորությունից: Սովորաբար բջջային լայնաշերտ ցանցում հապաղումն (latency) ավելի բարձր է, քան ֆիքսված լայնաշերտ ցանցում, և սա կարող է խնդիր դառնալ արագ արձագանքում պահանջող առցանց խաղեր խաղալիս: Խաղի նորմալ որակի համար անհրաժեշտ է, որ տվյալները Ձեր համակարգչից խաղային սերվեր հասնելու և վերադառնալու ժամանակը («ping» կամ պատասխանի ժամանակ) լինի 100-500 միլիվայրկան միջակայքում: Բարենպաստ պայմաններում բջջային լայնաշերտ ինտերնետը կարող է ապահովել բավականին կարճ` մինչև 50 միլիվայրկյան պատասխանի ժամանակ, ինչը բավարար է անգամ զգալի արագություն պահանջող կրակոց-խաղեր խաղալու համար: Մինչդեռ թույլ ազդանշանի դեպքում այն կարող է լինել ավելի քան 500 միլիվայրկյան, ինչի դեպքում հնարավոր է խաղալ միայն ռազմավարական խաղեր, ինչպիսին է «World of Warcraft»-ը: