GSM բառաշտեմարան
Հաշվի մնացորդ Հաշվի մնացորդը բաժանորդի հաշվում եղած գումարի չափն է:
Back to top Հաշվարկային համակարգ Հաշվարկային համակարգի միջոցով իրականացվում են բոլոր դրամական գործարքները:
Back to top Երաշխիքային կանխավճար
Բաժանորդներից գանձվում է կանխավճար` որպես երաշխիք վճարումները կատարելու համար: Կարող է պահանջվել նաև հավելյալ կանխավճար, եթե մեծանում է մատուցվող ծառայությունների չափը կամ փոխվում է դրանց արժեքը:
Back to top Երաշխիքային կանխավճար ռոումինգի դեպքում
Միջազգային ռոումինգին բաժանորդագրվելու համար բաժանորդը պարտավոր է վճարել կանխավճար` որպես երաշխիք արտասահմանյան ցանցերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարման համար:
Back to top ICCID SIM քարտի19 կամ 20 նշանոց թվային համար:
Back to top Ամսական վճար Ամսական վճարը հաստատագրված վճար է, որն ամսական կտրվածքով վճարվում է ծառայություն մատուցողին (ՎիվաՍել-ՄՏՍ-ին)` հեռահաղորդակցման ծառայությունների համար:
Back to top PIN 2 PIN 2 ծածկագիրը տրամադրվում է նոր SIM քարտերի հետ: Այս ծածկագիրը վերահսկում է հեռախոսի առավել առաջնային ծառայություններից օգտվելը: Նախնական ծածկագիրը տրամադրվում է ծառայություն մատուցողի կողմից, սակայն բաժանորդը կարող է փոխել այն:
Back to top PIN ծածկագիր PIN ծածկագիրը օգտագործվում է SIM քարտի ապահովության համար. նախնական ծածկագիրն է 0000: PIN ծածկագիրը երեք անգամ սխալ մուտքագրելու դեպքում հաշիվը կարգելափակվի: Այն վերագործարկելու համար անհրաժեշտ է մուտքագրել PUK ծածկագիրը: PIN ծածկագիրը փոխելու համար կարդալ ուղեցույցը: Հարմարավետության համար խորհուրդ է տրվում ապաակտիվացնել PIN ծածկագրի պահանջը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում:
Back to top PUK ծածկագիր PUK ծածկագիրը տասն անգամ սխալ մուտքագրելու դեպքում քարտը վերջնականապես կվնասվի: Այն վերաակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն:
Back to top PUK2 PUK 2-ը իրականացնում է նույն գործառույթը, ինչ որ PUK-ը, միայն SIM PIN 2 ծածկագրի համար: Ծածկագրի համար դիմել ծառայություն մատուցողին:
SIM քարտը հեռախոսում տեղադրված միկրո համակարգիչ է: Այն ունի հիշողություն, պրոցեսոր և օգտագործողի հետ հաղորդակցվելու հնարավորություն: SIM քարտը ցանցում իդենտիֆիկացնում է բաժանորդներին և ունի միկրոպրոցեսորային չիպ, որն իր մեջ պահում է հաշվին յուրահատուկ տեղեկատվություն, ներառյալ հեռախոսահամարը: Այն նաև ներառում է տեղեկատվություն` բաժանորդին առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: SIM քարտը, որը տրամադրվում է GSM տեղական բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից, տեղադրվում է GSM բջջաային հեռախոսի մեջ` ապահովելով միացումը ցանցին: Բաժանորդագրությունը հեռախոսից կախված չէ: SIM քարտը կարելի է օգտագործել գրեթե բոլոր GSM բջջային հեռախոսների հետ:
Բաժանորդի հաշիվը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաշվարկային համակարգի հետ հաստատված յուրօրինակ '"բանկային հաշիվ" է: Բաժանորդի բոլոր գործարքներն իրականացվում են այս հաշվի միջոցով:
Ընթացիկ հաշիվը օգտագործված խոսելաժամանակի գումարն է` վճարման ժամանակահատվածի սկզբից: