3G երթուղիչ

21-րդ դարը թելադրում է հաղորդակցության նոր պահանջներ: Այժմ թե գործնական, և թե առօրյա շփման համար անհրաժեշտ է շատ ավելին, քան նախկինում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր հերթին առաջարկում է ինչպես փոքր ձեռնարկությունների, այնպես էլ տան պայմաններում հաղորդակցման տարատեսակ կարիքները բավարարող համալիր լուծում` 3G Wi-Fi երթուղիչ, որը տրամադրում է.
  • անսահմանափակ, անլար ու արագ ինտերնետ
  • ներքին ցանց ստեղծելու պարզ ու հարմար հնարավորություն
  • մատչելի հեռախոսակապ

Ձեռք բերելով երթուղիչը` Դուք ստանում եք նաև հատուկ հետվճարային քարտ: Պարզապես տեղադրեք այն սարքի մեջ և միացրեք սարքը հոսանքին: Այսքանը բավական է, որ 30-100մ (կախված տարածքի առանձնահատկություններից) շառավղով տարածքում Wi-Fi մոդեմով ապահովված բոլոր սարքերը (օրինակ` համակարգիչ, հեռախոս, MP3 նվագարկիչ և այլն…) միանան ինտերնետին: Բացի այդ, ավտոմատ կերպով կստեղծվի անլար ներքին ցանց, որում կներառվեն այս բոլոր սարքերը: Իսկ եթե համակարգիչը չունի Wi-Fi մոդեմ, ապա այն կարելի է երթուղիչին միացնել RJ45-ի (LAN) միջոցով: Ավելին, երթուղիչին միացնելով ստացիոնար հեռախոս` Դուք հնարավորություն եք ստանում օգտվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապից չափազանց հարմար սակագներով:

Առաջարկվում են փաթեթի հետևյալ տարբերակները. 
Արխիվ` փաթեթներ, որոնք այլևս ենթակա չեն միացման

Ծանոթություն
Երթուղիչի հիման վրա գործող փաթեթներից հնարավոր չէ օգտվել ռոումինգում:


Ինտերնետ և ավելին. կապի բոլոր միջոցները մեկ սարքում…