ՄՏՍ կոնեկտ օրեցօր

Ինտերնետից օգտվելիս գերադասում եք չմտածել օգտագործած ՄԲ-երի մասի՞ն… Իսկ ֆիքսված ամսավճար վճարելը նպատակահարմար չէ, քանի որ այդքան էլ հաճախ չե՞ք օգտվում ինտերնետից…
 
Ընտրեք «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» կանխավճարային սակագնային պլանն ու օգտվեք անսահմանափակ ինտերնետից` վճարելով միայն այն օրերի համար, երբ մուտք եք գործում ցանց:
 
Քարտի տրամադրման պայմաններ
 
Քարտի արժեք – 1000 դրամ
Մեկ օրվա վճար – 250 դրամ 

Առավելագույն արագություն - ներբեռնում` 640 Կբիթ/վրկ, վերբեռնում` 256 Կբիթ/վրկ

Քարտը ներառում է

  • 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ
  • 195 օր վավերականության ժամկետ
  • 180 օր վերալիցքավորման ժամկետ
 
«ՄՏՍ կոնեկտ օրեցօր» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները  հնարավորություն ունեն բոլորովին անվճար օգտվելու աշխարհում լավագույններից մեկը համարվող հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից (տես` «Ապահով ցանց»): 
 
SMS հաղորդագրությունների սակագներ
դրամ/SMS
Բոլոր ուղղություններով
20
 
Քարտը կարելի է վերալիցքավորել կանխավճարային քարտերի վերալիցքավորման բոլոր հնարավոր եղանակներով: 

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:


Ծանոթություն
  • Վճարը գանձվում է ըստ օրացուցային օրերի: Այսինքն օրվա ընթացքում առաջին անգամ ինտերնետին միանալիս Ձեզնից գանձվում է տվյալ օրվա վճարը: Այս պահից մինչև օրվա վերջ (23:59) Դուք կարող եք օգտվել անսահմանափակ ինտերնետից: Իսկ կեսգիշերին ցանցից դուրս չգալու դեպքում 00:01-ին Ձեզնից կգանձվի արդեն հաջորդ օրվա վճարը:
  • Պրեմիում կայք այցելելիս, վճարը գանձվում է առանձին` ըստ տվյալ կայքի համար սահմանված սակագնի:
  • «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» փաթեթից հնարավոր չէ օգտվել ռոումինգում: