ՄՏՍ Hay-Fi

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Hay-Fi»` մոդեմ, որն ապահովում է շարժական ինտերնետ, և թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են.

  • ինտերնետի և ներքին ցանցի հնարավորություն մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն),
  • պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ,
  • անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:
Պարզապես տեղադրեք համապատասխան բջջային քարտն «ՄՏՍ Hay-Fi»-ի մեջ և միացրեք այն նշված սարքերից ցանկացածին: Եթե սարքը չունի Wi-Fi-ի հնարավորություն, այն կարելի է «ՄՏՍ Hay-Fi»-ին միացնել USB լարի միջոցով:

«ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32000 դրամ: Այն համատեղելի է ստորև բերված «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների հետ: Ի դեպ, առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը տրամադրվում է հատուկ պայմաններով.

Սակագնային պլան

ՄՏՍ Hay-Fi

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»

անվճար

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+»

անվճար

«ՄՏՍ կոնեկտ 256»

5000 դրամ

«ՄՏՍ կոնեկտ ուսանողական»

3000 դրամ


 
Բոլոր գները ներառում են ԱԱՀ: