4G

Շարժական հեռահաղորդակցության նոր սերնդի` LTE (Long Term Evolution) տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով մատուցել որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ: Ժամանակի միավորում ավելի մեծ ծավալով և նվազագույն հապաղմամբ տվյալների փոխանցման հնարավորության շնորհիվ, կարելի է օգտվել առցանց ծառայություններից բոլորովին նոր որակով, այդ թվում` դիտել ինտերնետային կայքեր, խաղալ օնլայն ռեժիմում, դիտել և հաղորդել տեսանյութեր` նաև HD ֆորմատի:
 
Տեսականում ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ:
 

4G ցանցի հասանելիությունը Հայաստանի տարածքում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզի վրա:

 

LTE ցանցի հնարավորություններից օգտվելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է.

  • LTE տեխնոլոգիան ապահովող USB մոդեմ
  • «ՄՏՍ կոնեկտ LTE» սակագնային պլաններ՝ նախատեսված ինտերնետի ամենաակտիվ օգտագործողների համար
  • «Ինտերնետ էքսպրես» սակագնային պլանը` նախատեսված տվյալների գերարագ փոխանցման համար
  • «Live Stream» սակագնային պլանը՝ տեսանյութեր վերբեռնելու և ներբեռնելու համար