Live Stream

«Live Stream» հետվճարային ինտերնետային սակագնային պլանը հատուկ նրանց համար է, ովքեր հաճախ են տեսանյութեր ներբեռնում՝ աշխատանքի բերումով կամ պարզապես ընկերների հետ կիսվելու համար:

Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է հատուկ քարտ՝ նախատեսված ամենատարբեր տեսանյութերը բարձր արագությամբ վերբեռնելու և ներբեռնելու համար:

Սակագնային պլանի ամսավճարն է 20 000 դրամ:

Քարտի տրամադրման պայմաններ

Միացման վճար - 0 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) – 20 000 դրամ

Սակագնային պլանով տրամադրվող ինտերնետի առավելագույն արագություն*

Ցանց

Ներբեռնում

Վերբեռնում

4G ցանց

մինչև 10 Մբիթ/վրկ

մինչև 10 Մբիթ/վրկ

3G ցանց

մինչև 10 Մբիթ/վրկ

մինչև 5,76 Մբիթ/վրկ

Ի դեպ, սակագնային պլանին առնվազն մեկ տարի ժամկետով բաժանորդագրվելու դեպքում 4G ցանցի հետ համատեղելի «Ինտերնետ էքսպրես» MF820d USB մոդեմը տրամադրվում է անվճար**:


Սակագնային պլանով տրամադրվող այլ ծառայությունների սակագներ

SMS

դրամ/SMS

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց

5

Այլ ուղղություններով

20

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Այլ պայմաններ

  • Քարտի փոխարինում - 500 դրամ
  • Սեփականատիրոջ փոփոխություն - 1000 դրամ
  • Համարի փոփոխություն - 4500 դրամ


Ծանոթություններ

  • Այս սակագնային պլանը չի ներառում ձայնային և պրեմիում ծառայություններ:
  • Սակագնային պլանով նախատեսված ծառայությունները հասանելի չեն ռոումինգում:

* Պայմանավորված տեղանքի առանձնահատկություններից՝ կարող է փոփոխվել:
** Մինչև ժամկետի ավարտը պայմանագիրը դադարեցնելու դեպքում սարքի արժեքը գանձվում է ամբողջությամբ: