Իրական IP

«Իրական IP» ծառայության շնորհիվ հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ: Այժմ Ձեր համակարգչի կամ որևէ այլ IP սարքի տվյալները կարող են հասանելի լինել ցանկացած վայրից: 

Պարզապես այցելեք ՎիվաՍել-ՄՏՍ-ի որևէ սպասարկման կենտրոն և ակտիվացրեք ծառայությունը Ձեր «ՄՏՍ կոնեկտի», «ՄՏՍ կոնեկտ LTE»«Ինտերնետ էքսպրեսի» կամ
3G երթուղիչի հիման վրա գործող հետվճարային փաթեթի* համար: Ձեզ կտրամադրվի ստատիկ հանրային IP հասցե և տվյալ քարտով ինտերնետին միացած ցանկացած սարք այնուհետև հասանելի կլինի Ձեզ` ուր էլ որ լինեք:

Այսպես, եթե Ձեր տան համակարգիչը միացած է ինտերնետին «Իրական IP» ծառայությունն ակտիվացված քարտի միջոցով, ցանկացած այլ վայրից ինտերնետի միջոցով Դուք կարող եք կապ հաստատել դրա հետ` օգտագործելով Ձեզ տրամադրված IP հասցեն:

Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսավճարը կազմում է 500 դրամ (ներառյալ ԱԱՀ):


* Բացառությամբ «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթի: