Ապահով ցանց

Այս ծառայության միջոցով «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների, ինչպես նաև 3G երթուղիչի հիման վրա գործող փաթեթների բաժանորդները կարող են ապահովել իրենց համակարգչի համալիր պաշտպանությունը` անվճար օգտվելով աշխարհում լավագույններից մեկը համարվող` հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից: Բացի այդ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած բաժանորդ այս կերպ կարող է ապահովել իր սմարթֆոնի պաշտպանությունը: 


 

Համակարգչի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է.

  1. Ներբեռնել Dr.Web հակավիրուսային ծրագիրը. ներբեռնելու համար Windows օպերացիոն համակարգի 64 բիթ տարբերակի դեպքում սեղմեք այստեղ, 32 բիթ տարբերակի դեպքում` այստեղ, իսկ թույլ հզորությամբ համակարգիչների դեպքում` այստեղ
  2. Ստանալ անվճար ակտիվացման կոդ` ուղարկելով ANTIVIRUS բառը 2060 կարճ համարին: 
  3. Տեղադրել ծրագիրը համակարգչում` համապատասխան դաշտում մուտքագրելով տրամադրված ակտիվացման կոդը:

Իսկ սմարթֆոնը Dr.Web ծրագրի միջոցով պաշտպանելու համար անհրաժեշտ է. 
  1. Ներբեռնել ծրագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային պորտալից: 
  2. Ստանալ անվճար ակտիվացման կոդ` ուղարկելով ANTIVIRUS բառը 2050 կարճ համարին:
  3. Տեղադրել ծրագիրը սմարթֆոնում` համապատասխան դաշտում մուտքագրելով տրամադրված ակտիվացման կոդը:
 Ծանոթություն
  • Յուրաքանչյուր համարից կարելի է ստանալ միայն մեկ անվճար ակտիվացման կոդ:
  • Համակարգչային տարբերակի դեպքում ակտիվացման կոդը վավեր է 6 ամիս, իսկ սմարթֆոնների համար` 12 ամիս:
  • Անվճար ակտիվացման կոդ հնարավոր չէ ստանալ քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո: