Թեժ գիշերներ

«Թեժ գիշերներ» կանխավճարային սակագնային պլանն առաջարկում է ամեն օր ցերեկային ժամերին* 600 դրամի դիմաց օգտագործել 200 ՄԲ ինտերնետ, իսկ այնուհետև անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից:

Քարտի տրամադրման պայմաններ

Քարտի արժեք - 1000 դրամ
Սկզբնական հաշվեկշիռ - 1000 դրամ
Վավերականության ժամկետ - 105 օր
Վերալիցքավորման ժամկետ - 180 օր

«Թեժ գիշերներ» փաթեթի բաժանորդները հնարավորություն ունեն բոլորովին անվճար օգտվելու աշխարհում լավագույններից մեկը համարվող հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից (տես` «Ապահով ցանց»):

Ինտերնետ

Ցերեկային ժամեր
09:00 – 01:00
օրվա առաջին 200 ՄԲ-ը
(դրամ/ՄԲ)

Գիշերային ժամեր
01:00 – 09:00
(դրամ/ՄԲ)

Բոլոր կայքերը

3

0

SMS

դրամ/SMS

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց

5

Այլ ուղղություններով

15

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Քարտը կարելի է վերալիցքավորել.

  • ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքից
  • «Ինտերնետ օգնական» պորտալից
  • Էլեկտրոնային վճարման մեքենաների միջոցով
  • Այլ կանխավճարային հեռախոսահամարից
  • Մի շարք վաճառակետերից` «Լիցք» ծառայության** միջոցով

«Ինտերնետ օգնական» պորտալից օգտվելիս «Թեժ գիշերներ» սակագնային պլանի բաժանորդներից ինտերնետի վճար չի գանձվում:

* 09:00-ից մինչև 01:00
** Կանխավճարային քարտը կարելի է վերալիցքավորել նաև վաճառակետերի շարունակաբար ընդլայնվող ցանցում՝ «Լիցք» ծառայության միջոցով:

Ծանոթություն

  • Ցանկացած ժամի պրեմիում կայք այցելելիս, վճարը գանձվում է ըստ տվյալ կայքի համար սահմանված սակագնի:
  • «Թեժ գիշերներ» փաթեթից հնարավոր չէ օգտվել ռոումինգում: