Բջջային հեռուստատեսություն

«Բջջային հեռուստատեսություն» ծառայության շնորհիվ Ձեր հեռախոսն այժմ ավելին է, քան պարզապես հեռախոս: Դուք կարող եք դիտել Ձեր սիրած հեռուստահաղորդումներն անմիջապես բջջայինից` ներսում թե դրսում, ընդմիջման ժամին կամ պարզապես փողոցում քայլելիս` առանց անհանգստանալու, որ բաց կթողնեք դրանցից որևէ մեկը: Բացի այդ, Դուք կարող եք նաև ընտրել նախապես տեսագրված նյութեր` հոլովակներ, կինոնկարներ, մուլտֆիլմեր, թոք-շոուներ և շատ ավելին, ու դիտել դրանք, երբ Ձեզ հարմար է:
 
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ 3G և «Բջջային հեռուստատեսության» հնարավորությամբ հեռախոս ու ակտիվացրած ինտերնետ և գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ծածկույթում: Դիտելու համար բջջայինից մուտք գործեք tv.vivacell.am կամ tv.mts.am կայքը և գնեք հեռուստաալիքների փաթեթ կամ նախընտրած տեսանյութը` համապատասխանաբար «Հեռուստաալիքներ» կամ «Տեսադարան» բաժնից:
 
 
Հեռուստաալիքներ
 
Ներկայումս «Բջջային հեռուստատեսությամբ» իրական ժամանակում կարելի է դիտել «Basic» փաթեթում ներառված հետևյալ հեռուստաալիքները.
  • Ա-ԹԻՎԻ
  • ԱՐ 
  • Արմենիա
  • Դար 21
  • Երկիր Մեդիա
  • Լայմ հեռուստատեսություն
  • Կենտրոն
  • Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
  • Հայկական երկրորդ հեռուստաալիք
  • Շանթ
«Basic» փաթեթը կարելի է ձեռք բերել 1, 7 կամ 30 օր ժամկետով:
 
Ժամկետ
Արժեք
(դրամ)
1 օր
100
7 օր
500
30 օր
1000
 
Տեսադարան

«Տեսադարանի» տեսանյութերն ըստ արժեքի բաժանված են 3 դասի.
 
Դաս
1 տեսանյութի արժեք
(դրամ/օր)
1
160
2
250
3
300
 
Տեսանյութերը կարելի է դիտել գնման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:
 
 
 
Ծանոթություն
  • «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը մատուցվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, սակայն բոլոր հեռուստահաղորդումները, տարածման համար նախատեսված պատկերներն ու հնչյունները, կամ կենդանի պատկեր և ձայն պարունակող տեղեկատվական այլ նյութերը տրամադրվում են բովանդակություն մատուցող ընկերությունների կողմից, որոնք լիակատար պատասխանատվություն են կրում տրամադրված նյութի համար: Հարցեր և խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել համապատասխան` բովանդակություն մատուցող ընկերություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը որևէ պատասխանատվություն չի կրում հեռարձակվող հեռուստահաղորդումների բովանդակության, ինպես նաև երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման համար:
  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ: