BIT ֆլեքս

Մոռացեք ամեն օր ինտերնետ-փաթեթ ակտիվացնելու անհրաժեշտության մասին… Մեկ անգամ ակտիվացրեք «BIT ֆլեքս» ծառայությունը և օրական 200 ՄԲ ինտերնետ ապահովող «BIT1» ծառայությունը Ձեզ համար կակտիվանա ավտոմատ կերպով:

«BIT1» ծառայությունն ակտիվանում է բաժանորդի հաշվեկշռին առնվազն 100 դրամ լինելու դեպքում՝ ակտիվացման պահից սկսած 24 ժամով: Հակառակ դեպքում՝ բաժանորդը շարունակում է օգտվել ինտերնետից՝ ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագնով:

«BIT ֆլեքս» ծառայության կառավարման հրահանգներ

Գործողություն

Հրահանգ

Ակտիվացում

*779*1#

Կարգավիճակի ստուգում

*779#

Ծառայության ակտիվացումն անվճար է:

Ծանոթություններ

  • Ծառայությունը հասանելի չէ քարտի վավերականության ժամկետը սպառվելուց հետո:
  • «BIT1» ծառայությամբ տրամադրվող փաթեթը սպառելուց հետո կամ ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո ծառայությունը նորից ավտոմատ կերպով ակտիվանում է`ինտերնետից հաջորդ անգամ օգտվելիս:
  • «BIT1» ծառայության ակտիվացման արժեքը գանձվում է միայն տվյալ 24 ժամվա ընթացքում առնվազն մեկ անգամ ինտերնետից օգտվելու դեպքում:
  • «BIT Flex» ծառայությունը հասանելի է միայն «Viva» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար: