Ինտերնետ-փաթեթներ հետվճարային բաժանորդների համար

Փաթեթ

Ամսա-
վճար
(դրամ)

Փաթեթի
չափ
 

«inet 500 ՄԲ»

1000

500 ՄԲ

«inet  1500 ՄԲ»

2000

1500 ՄԲ

«inet  3000 ՄԲ»

3000

3000 ՄԲ

 «inet  7 ԳԲ»

6000                           7 ԳԲ
 «inet  15 ԳԲ»

9000
                         15 ԳԲ
 «inet  30 ԳԲ»

12000
                         30 ԳԲ

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ինտերնետ-փաթեթ ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան հրահանգն ու սեղմել զանգահարելու կոճակը, կամ զանգահարել 111 և հետևել հրահանգներին: Նույն կերպ կարելի է ստուգել օգտագործած ինտերնետի արժեքը, ինչպես նաև ապաակտիվացնել կամ կրկին ակտիվացնել ինտերնետը: 

   

Հրահանգներ

«inet 500 ՄԲ» փաթեթի ակտիվացում

*110*1#

«inet 1500 ՄԲ» փաթեթի ակտիվացում

*110*2#

«inet 3000 ՄԲ» փաթեթի ակտիվացում

*110*3#

«inet  7 ԳԲ»

 *110*4#
«inet  15 ԳԲ»

 *110*5#
«inet  30 ԳԲ»

 *110*6#

Ինտերնետ փաթեթի ապաակտիվացում

*110*0#

Օգտագործած ինտերնետի արժեքի և ընթացիկ փաթեթի ստուգում

*310#


Անմիջապես USSD մենյու մուտք գործելու համար ուղարկեք *110# հրահանգը:

Հետվճարային բաժանորդի համար բավական է ընդամենը մեկ անգամ ուղարկել որևէ ինտերնետ-փաթեթի ակտիվացման հրահանգ և վերջինս տվյալ ամսվա համար կստանա փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան ՄԲ-եր, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթը կրկին կակտիվանա: Տվյալ ամսվա համար տրամադրված ՄԲ-երն ամբողջությամբ չօգտագործելու դեպքում դրանք հաջորդ ամիս չեն փոխանցվում:

Ծառայությունն ապաակտիվացնելուց հետո կրկին ակտիվացնելու համար բավական է պարզապես համապատասխան հրահանգի միջոցով ակտիվացնել նախընտրած փաթեթը:

Իսկ ամսվա ընթացքում փաթեթում ներառված ՄԲ-ները սպառելուց հետո օգտագործված ինտերնետի վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:

Ծանոթություն

  • Բաժանորդները հնարավորություն ունեն փոխելու իրենց ընթացիկ փաթեթը, ձեռք բերելով ավելի մեծ փաթեթ, ամսական մեկ անգամ: Ի դեպ, ամսվա ընթացքում փաթեթը փոփոխելու դեպքում, ընթացիկ ինտերնետ-փաթեթի ամսավճարը գանձվում է ամբողջությամբ, իսկ նորի համար ամսավճարը՝ ըստ այդ ամսվա մնացած օրերի քանակի: Փաթեթը կրկին փոխելու կամ ավելի փոքր փաթեթ ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ակտիվացման հրահանգը տվյալ ամսվա վերջին օրը, մինչև ժամը 19:30-ն:
  • «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունը չի տրամադրվում «Viva», «STARTPHONE», «Բիզնես վերահսկում», «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների և «Հատուկ» փաթեթի բաժանորդներին, ինչպես նաև 3G/4G երթուղիչի հիման վրա գործող սակագնային պլանների բաժանորդներին:
  • Ծառայությունը չի գործում ռոումինգում: