Համակարգչի ինտերնետ կարգավորում USB մալուխի միջոցով

Կարգավորումները նկարագրված են Windows XP օպերացիոն համակարգի օրինակով
 
1. Միացրեք Ձեր հեռախոսը համակարգչին USB մալուխի միջոցով

2. Սպասեք մինչև կհայտնվի պատուհան հետևյալ հաղորդագրությամբ. Your new hardware is installed and ready to use
 
3. Սեղմեք Start > Settings > Control Panel

4. Բացեք Phone and modem options և ընտրեք Modems էջը

5. Նշեք Ձեր հեռախոսի մակնիշին համապատասխանող մոդեմը և սեղմեք Properties

6. Ընտրեք Advanced էջը, մուտքագրեք AT+CGDCONT=1,"IP","inet.vivacell.am" և սեղմեք OK

7. Կրկին սեղմեք OK

8. Սեղմեք Start > Settings > Network connections
 
9. Ընտրեք Create a new connection

10. Հայտնված նոր միացման կարգավորման պատուհանում սեղմեք Next

11. Նշեք Connect to the Internet դաշտը և սեղմեք Next

12. Նշեք Set up my connection manually դաշտը և սեղմեք Next

13. Նշեք Connect using a dial-up modem դաշտը և սեղմեք Next

14. ISP name դաշտում մուտքագրեք VivaCell-MTS և սեղմեք Next

15. Phone number դաշտում մուտքագրեք *99# և սեղմեք Next

16. Նշեք Anyone’s use դաշտը և սեղմեք Next

17. Հանեք բոլոր դաշտերի նշումները և սեղմեք Next

18. Նշեք Add a shortcut to this connection to my desktop դաշտը և սեղմեք Finish

19. Network connections պատուհանում ստեղծված VivaCell-MTS միացման պատկերակի վրա սեղմեք մկնիկի աջ կոճակը և ընտրեք Properties

20. Համոզվեք, որ Connect using դաշտում նշված է միայն Ձեր հեռախոսի մոդելին համապատասխանող մոդեմը և սեղմեք OK

21. Ինտերնետին միանալու համար բացեք համակարգչի էկրանին առկա VivaCell-MTS միացման պատկերակը և սեղմեք Dial