«Ինտերնետ էքսպրես» մոդեմ
«Ինտերնետ էքսպրեսը» LTE/HSPA+/UMTS/EDGE/GPRS տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմ է, որը թույլ է տալիս համակարգչի միջոցով օգտվել անլար շարժական ինտերնետից:
Ինտերնետից օգտվելու համար բջջային քարտը պետք է տեղադրել «Ինտերնետ էքսպրես» մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին, որի արդյունքում կսկսվի ծրագրային ապահովման տեղադրումը: Տեղադրման ավարտից հետո բացված պատուհանում Tools մենյուում ընտրեք Options տողը, ընտրեք Profile Management բաժինը, սեղմեք New կոճակը, APN դաշտում մուտքագրեք«connect.lte» և պահպանելու համար սեղմեք Save կոճակը: