Ինտերնետ-փաթեթ

«Ինտերնետ-փաթեթ» ծառայությունն առաջարկում է ինտերնետի առավել մատչելի սակագներ առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում:
Ծանոթություն
  • Ծառայությունը չի տրամադրվում 3G երթուղիչի հիման վրա գործող, ինչպես նաև «18+», «ԵՍ», «Բիզնես վերահսկում», «Անձնական» և «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների բաժանորդներին:
  • Ինտերնետ-փաթեթի առկայության դեպքում «Գիշերային ինտերնետ» ծառայությամբ նախատեսված սակագինը սկսում է գործել փաթեթն ամբողջությամբ սպառելուց հետո:
  • Ինտերնետ-փաթեթը հնարավոր չէ օգտագործել պրեմիում կայքեր այցելելիս:
  • Ծառայությունը չի գործում ռոումինգում: