ՄՏՍ Hay-Fi
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Hay-Fi»` մոդեմ, որն ապահովում է շարժական ինտերնետ, և թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են.
- ինտերնետի և ներքին ցանցի հնարավորություն մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն),
- պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ,
- անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:
Պարզապես տեղադրեք համապատասխան բջջային քարտն «ՄՏՍ Hay-Fi»-ի մեջ և միացրեք այն նշված սարքերից ցանկացածին: Եթե սարքը չունի Wi-Fi-ի հնարավորություն, այն կարելի է «ՄՏՍ Hay-Fi»-ին միացնել USB լարի միջոցով:
«ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32000 դրամ: Այն համատեղելի է ստորև բերված «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների հետ: Ի դեպ, առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը տրամադրվում է հատուկ պայմաններով.
| Սակագնային պլան | ՄՏՍ Hay-Fi |
| «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» | անվճար |
| «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» | անվճար |
| «ՄՏՍ կոնեկտ 256» | 5000 դրամ |
| «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» | 3000 դրամ |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ: