MMS

Ի՞նչ է MMS-ը
 
MMS-ը (մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայությունը) հաղորդակցման ժամանակակից միջոց է, որը թույլ է տալիս ստեղծել ու փոխանակել մեղեդիներ, գունավոր պատկերներ ու լուսանկարներ և մեծածավալ տեքստեր պարունակող հաղորդագրություններ: Օգտագործելով լուսանկարելու հնարավորություն ունեցող բջջային հեռախոս` Դուք կարող եք լուսանկարել ու նկարն անմիջապես ուղարկել Ձեր ընկերներին: Ուրախացրեք նրանց յուրահատուկ բացիկ-շնորհավորանքով կամ զարմացրեք նրանց ձայնային հաղորդագրությամբ: Տվեք ազատություն Ձեր երևակայությանը: Բացահայտեք Ձեզ համար MMS-ի զարմանալի աշխարհը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները կարող են օգտվել MMS ծառայությունից: MMS կարելի է ուղարկել նաև էլեկտրոնային փոստի ցանկացած հասցեով:
 
1 MMS-ի առավելագուն թույլատրելի ծավալն է 300 ԿԲ:

Ինչպե՞ս կարգավորել բջջային հեռախոսը
 
Եթե Դուք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ եք և օգտագործում եք MMS ծառայության հնարավորություն ունեցող բջջային հեռախոս, Դուք կարող եք կարգավորել Ձեր հեռախոսը ներքոհիշյալ եղանակներից մեկով.
MMS կարգավորումներ կարելի է ստանալ նաև զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
 
Հեռախոսը կարգավորելուց հետո անհրաժեշտ է ուղարկել առնվազն մեկ MMS հաղորդագրություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ցանկացած ակտիվ հեռախոսահամարի, և Դուք հնարավորություն կունենաք ստանալու MMS հաղորդագրություններ:
 
Եթե Դուք MMS եք ուղարկում բաժանորդի, ում բջջային հեռախոսը չունի MMS ծառայության հնարավորություն կամ դեռևս կարգավորված չէ, ապա վերջինս ստանում է SMS ծանուցում Ձեր MMS-ի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշվում է ծածկագիր և http://mmviewer.vivacell.am հղումը: Բաժանորդը կարող է դիտել մուլտիմեդիա հաղորդագրությունն այցելելով վեբ կայք և մուտքագրելով հեռախոսահամարը` միջազգային ձևաչափով (+37493xxxxxx) և ծածկագիրը:
 
«MMS»` կիսեք հաճելի պահերը