Սև ցուցակ

Ակտիվացնելով «Սև ցուցակ» ծառայությունը` Դուք կարող եք արգելափակել կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկումը Ձեր հեռախոսահամարից: Ակտիվացումից հետո Դուք կստանաք գաղտնաբառ, որի միջոցով կարող եք «Սև ցուցակում» ավելացնել անցանկալի բառերն ու հեռախոսահամարները:
 
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
  • «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
  • հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
  • ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
 
Գործողություն
Հրահանգ
Ծառայության ակտիվացում
BLACK ON
Գաղտնաբառի փոփոխում
BLACK PSW [ընթացիկ գաղտնաբառ] [նոր գաղտնաբառ]
Բառի ավելացում «Սև ցուցակում»
BLACK ADD [գաղտնաբառ [բառ]
Բառի հեռացում «Սև ցուցակից»
BLACK DEL [գաղտնաբառ] [բառ]
«Սև ցուցակում» ներառված բառերի դիտում
BLACK WORD [գաղտնաբառ]
Հեռախոսահամարի ավելացում «Սև ցուցակում»
BLACK ADD [գաղտնաբառ]+[հեռախոսահամար]
Հեռախոսահամարի հեռացում «Սև ցուցակից»
BLACK DEL [գաղտնաբառ]+[հեռախոսահամար]
«Սև ցուցակում» ներառված հեռախոսահամարների դիտում
BLACK NUM [գաղտնաբառ]
Ծառայության ապաակտիվացում
BLACK OFF [գաղտնաբառ]
Ծառայության կարգավիճակի ստուգում
BLACK STATUS
 
Ծանոթություն
  • Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից:
  • Ծառայությունն ապաակտիվացնելիս կարգավորումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է «SMS էքստրա» ծառայությունը: