SMS օրացույց

«SMS օրացույց» ծառայության միջոցով կարող եք նախապես պլանավորել ուղարկվելիք SMS հաղորդագրությունները և վտահ լինել` դրանք կուղարկվեն ճիշտ ժամանակին:
 
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
  • «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
  • հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
  • ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
 
Գործողություն
Հրահանգ
Ծառայության ակտիվացում
CALENDAR ON
Հաղորդագրության ուղարկում որոշակի րոպեներ անց
M [րոպեներ] [հաղորդագրության տեքստ]
Հաղորդագրության ուղարկում նախանշված օրը/ժամին*
D [ամսաթիվ] [ժամ] [հաղորդագրության տեքստ]
Ծառայության ապաակտիվացում
CALENDAR OFF
Ծառայության կարգավիճակի ստուգում
CALENDAR STATUS
 
* Հրահանգում ամսաթիվն անհրաժեշտ է մուտքագրել օր.ամիս.տարի (օրինակ` 27.05.2012), իսկ ժամը` ժամ:րոպե (օրինակ` 16:21) ձևաչափով:
 
Նախապես պլանավորած SMS-ի ուղարկումն արժե 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):