SMS ֆլեշ

«SMS ֆլեշ» ծառայության միջոցով Դուք կարող եք ուղարկել ֆլեշ հաղորդագրություններ, որոնք հայտնվում են հասցեատիրոջ բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հեռախոսում: Գոյություն ունի ծառայության ակտիվացման երկու տարբերակ. առաջին դեպքում Ձեր բոլոր SMS-ները կուղարկվեն ֆլեշ ձևաչափով, իսկ երկրորդ դեպքում, ֆլեշ SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հաղորդագրության տեքստից առաջ մուտքագրել * և միջակայք (օրինակ` * Privet):
 
1 ֆլեշ SMS-ի արժեքը կազմում է 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
 
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
  • «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
  • հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
  • ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
 
Գործողություն
Հրահանգ
Ծառայության ակտիվացում բոլոր հաղորդագրությունների համար
FLASH ON
Ծառայության ակտիվացում Ձեր ընտրությամբ կոնկրետ SMS-ներ ֆլեշ ձևաչափով ուղարկելու հնարավորությամբ
FLASH ON+
Ծառայության ապաակտիվացում
FLASH OFF
Ծառայության կարգավիճակի ստուգում
FLASH STATUS