SMS մականուն

«SMS մականուն» ծառայության միջոցով ուղարկած SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե Ձեր հեռախոսահամարը, այլ մականունը: Ծառայության ակտիվացումից հետո Ձեր հեռախոսահամարը սահմանվում է որպես մականուն մինչև այն Ձեր նախընտրած մականունով փոխարինելը: Գոյություն ունի ծառայության ակտիվացման երկու տարբերակ. առաջին դեպքում Ձեր բոլոր SMS-ները կուղարկվեն մականունից, իսկ երկրորդ դեպքում մականունից SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հաղորդագրության տեքստից առաջ մուտքագրել + և միջակայք (օրինակ` + Privet):
 
Ծառայությունն ակտիվացրած լինելու դեպքում հասցեատերն իր հերթին, ստանալով նման SMS, կարող է ճշտել ուղարկողի հեռախոսահամարը:
 
Մականունից ուղարկված 1 SMS-ի արժեքը կազմում է 20 դրամ:
 
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
  • «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
  • հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
  • ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
 
Գործողություն
Հրահանգ
Ծառայության ակտիվացում բոլոր հաղորդագրությունների համար
NICK ON
Ծառայության ակտիվացում Ձեր ընտրությամբ կոնկրետ SMS-ներ մականունից ուղարկելու հնարավորությամբ
NICK ON+
Մականվան փոփոխում
CHANGENICK [նոր մականուն]
Ծառայության կարգավիճակի և ընթացիկ մականվան ստուգում
NICK STATUS
Տվյալ մականունով բաժանորդի հեռախոսահամարի ճշտում
UNBLOCK [մականուն]
Ծառայության ապաակտիվացում
NICK OFF
 
Մականվան փոփոխումն արժե 50 դրամ, իսկ տվյալ մականունով բաժանորդի հեռախոսահամարի ճշտումը` 150 դրամ:

Ծանոթություն
  • Ծառայությունն ակտիվացնելուց հետո մականունը չփոխելու դեպքում Ձեր հեռախոսահամարից ուղարկվող հաղորդագրությունները կստացվեն Ձեր հեռախոսահամարից, սակայն վճարը կգանձվի «SMS մականուն» ծառայության սակագնով:
  • Ծառայությունն ապաակտիվացնելուց հետո մականունը չի պահպանվում:
Գները ներառում են ԱԱՀ: