SMS գաղտնիք

«SMS գաղտնիք» ծառայության միջոցով ուղարկված SMS-ը հասցեատերը կարող է տեսնել միայն հատուկ գաղտնաբառ մուտքագրելուց հետո: Գաղտնաբառը տրամադրվում է Ձեզ ծառայությունն ակտիվացնելիս: Գաղտնի SMS ստացող բաժանորդը ևս պետք է ակտիվացրած լինի «SMS գաղտնիք» ծառայությունը: Գաղտնի SMS ուղարկելու համար բավական է հաղորդագրության տեքստից առաջ մուտքագրել # և միջակայք (օրինակ` # Privet):
 
1 գաղտնի SMS-ի արժեքը կազմում է 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
 
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
  • «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
  • հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
  • ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
 
Գործողություն
Հրահանգ
Ծառայության ակտիվացում
SECRET ON
Գաղտնաբառի փոփոխում
SECRET [ընթացիկ գաղտնաբառ] [նոր գաղտնաբառ]
Գաղտնի SMS-ի ընթերցում
GET [գաղտնաբառ]
Ծառայության ապաակտիվացում
SECRET OFF [գաղտնաբառ]
Ծառայության կարգավիճակի ստուգում
SECRET STATUS
 
Ծանոթություն
  • Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից:
  • Ծառայությունն ապաակտիվացնելիս գաղտնաբառը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է «SMS էքստրա» ծառայությունը: