Սպիտակ ցուցակ

Ակտիվացնելով «Սպիտակ ցուցակ» ծառայությունը` Դուք կարող եք արգելափակել բոլոր ելքային SMS-ները, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից: Ակտիվացումից հետո Դուք կստանաք գաղտնաբառ, որի միջոցով կարող եք «Սպիտակ ցուցակում» ավելացնել բառեր ու հեռախոսահամարներ:
 
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
  • «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
  • հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
  • ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
 
Գործողություն
Հրահանգ
Ծառայության ակտիվացում
WHITE ON
Գաղտնաբառի փոփոխում
WHITE PSW [ընթացիկ գաղտնաբառ] [նոր գաղտնաբառ]
Բառի ավելացում «Սպիտակ ցուցակում»
WHITE ADD [գաղտնաբառ] [բառ]
Բառի հեռացում «Սպիտակ ցուցակից»
WHITE DEL [գաղտնաբառ] [բառ]
«Սպիտակ ցուցակում» ներառված բառերի դիտում
WHITE WORD [գաղտնաբառ]
Հեռախոսահամարի ավելացում «Սպիտակ ցուցակում»
WHITE ADD [գաղտնաբառ]+[հեռախոսահամար]
Հեռախոսահամարի հեռացում «Սպիտակ ցուցակից»
WHITE DEL [գաղտնաբառ]+[հեռախոսահամար]
«Սպիտակ ցուցակում» ներառված հեռախոսահամարների դիտում
WHITE NUM [գաղտնաբառ]
Ծառայության ապաակտիվացում
WHITE OFF [գաղտնաբառ]
Ծառայության կարգավիճակի ստուգում
WHITE STATUS
 
Ծանոթություն
  • Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից:
  • Ծառայությունն ապաակտիվացնելիս կարգավորումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է «SMS էքստրա» ծառայությունը: