SMS

Կարճ հաղորդագրությունների ծառայությունը (SMS) հնարավորություն է տալիս ուղարկելու և ստանալու տեքստային հաղորդագրություններ: Մեկ հաղորդագրությունը չպետք է գերազանցի լատինատառ 160 կամ ռուսերեն 70 նիշ` ներառյալ կետադրական նշանները և տարածությունը բառերի միջև: Եթե հաղորդագրության ծավալը գերազանցում է 160 նիշը (կամ 70 նիշը` ռուսերեն տառերով), ապա հասցեատերը կստանա երկու կամ ավելի հաղորդագրություն: Յուրաքանչյուր հավելյալ հաղորդագրության համար գանձվում է սահմանված սակագնին համապատասխան գումար:
 
SMS կենտրոնի համարը գրանցված է բաժանորդի քարտի վրա` +37493297333:
 
 
Կարճ հաղորդագրության հասցեատիրոջ համարը կարող է մուտքագրվել հետևյալ կերպ.
 
Տեղական.
  • 0 [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար], կամ
  • +374 [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար], կամ
  • 00374 [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
 
Միջազգային.
  • + [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար], կամ
  • 00 [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]