SMS էքստրա
«SMS էքստրա» ծառայությունների փաթեթն ընձեռում է SMS-ների ուղարկման մի շարք աննախադեպ հնարավորություններ` ֆլեշ SMS-ներ, գաղտնի SMS-ներ, SMS-ների պլանավորում և շատ ավելին…
- «SMS ֆլեշ». Ուղարկեք հաղորդագրություններ, որոնք հայտնվում են բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հիշողության մեջ…
- «SMS մականուն». SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե Ձեր հեռախոսահամարը, այլ մականունը…
- «SMS օրացույց». Նախապես պլանավորեք ուղարկվելիք SMS-ներն ու վստահ եղեք, որ դրանք կուղարկվեն ճիշտ ժամանակին…
- «SMS գաղտնիք». Ձեր գաղտնի SMS-ը հասցեատերը կկարողանա ընթերցել միայն հատուկ գաղտնաբառը մուտքագրելուց հետո…
- «Սև ցուցակ». Կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկման արգելափակում…
- «Սպիտակ ցուցակ». Բոլոր ելքային SMS-ների արգելափակում, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից…
- «Իմ SMS». Մուտքային SMS-ների կառավարում` ինքնապատասխանիչ, SMS-ների վերահասցեավորում և այլն…
«SMS Extra» ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
- «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
- հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
- ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ |
| «SMS էքստրա» ծառայության ակտիվացում | ON |
| «SMS էքստրա» ծառայության կարճ նկարագիր | HELP |
| «SMS ֆլեշ» ծառայության կարճ նկարագիր | HELP FLASH |
| «SMS մականուն» ծառայության կարճ նկարագիր | HELP NICK |
| «SMS օրացույց» ծառայության կարճ նկարագիր | HELP CALEND |
| «SMS գաղտնիք» ծառայության կարճ նկարագիր | HELP SECRET |
| «Սև ցուցակ» ծառայության կարճ նկարագիր | HELP BL |
| «Սպիտակ ցուցակ» ծառայության կարճ նկարագիր | HELP WL |
| «Իմ SMS» ծառայության կարճ նկարագիր | HELP MYSMS |
| Անցում հայերենի | ARM |
| Անցում անգլերենի | ENG |
| Անցում ռուսերենի | RUS |
| «SMS էքստրա» ծառայության ապաակտիվացում | OFF |
| «SMS էքստրա» ծառայության կարգավիճակի ստուգում | STATUS |
141 կարճ համարին ուղարկվող հրահանգներն անվճար են, բացառությամբ, այն դեպքերի, երբ նշված է կոնկրետ հրահանգի սակագինը:
Ծանոթություն
«SMS էքստրա» ծառայությունը չի տրամադրվում «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդներին: