Իմ SMS
«Իմ SMS» ծառայության շնորհիվ կարող եք կառավարել Ձեր մուտքային SMS-ները` ստեղծել ինքնապատասխանիչ, վերահասցեավորել ու ջնջել հաղորդագրությունները և այլն: Դրա համար ծառայությունն ակտիվացնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել կոնտակտներ, այնուհետև` կոնտակտների խումբ և սահմանել օրացույց` համապատասխան միջակայքերով: Այս ամենից հետո խմբի համար կարող եք սահմանել մի շարք կանոններ, որոնք կգործեն ըստ սահմանված ժամանակացույցի:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
- «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
- հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
- ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ |
| Ծառայության ակտիվացում | MYSMS ON |
| Օրացույցի ստեղծում | MYSMS CAL ADD [օրացույցի անվանում] [նկարագիր] |
| Օրացույցի ջնջում | MYSMS CAL DEL [օրացույցի անվանում] |
| Օրացույցների ցանկի դիտում | MYSMS CAL LIST |
| Միջակայքի ավելացում օրացույցում* | MYSMS INT ADD [օրացույցի անվանում] [սկզբի ամսաթիվ] [ավարտի ամաթիվ] [սկզբի ժամ] [ավարտի ժամ] [շաբաթվա օրեր] |
| Միջակայքի հեռացում օրացույցից | MYSMS INT DEL [օրացույցի անվանում] [միջակայքի համար] |
| Օրացույցի միջակայքերի ցանկի դիտում | MYSMS INT LIST [օրացույցի անվանում] |
| Կոնտակտի ստեղծում | MYSMS CONT ADD [հեռախոսահամար] [անուն] [նկարագիր] [էլեկտրոնային փոստ] |
| Կոնտակտի ջնջում | MYSMS CONT DEL [հեռախոսահամար] |
| Կոնտակտների ցանկի դիտում | MYSMS CONT LIST |
| Խմբի ստեղծում | MYSMS GROUP ADD [խմբի անվանում] [նկարագիր] |
| Խմբի ջնջում | MYSMS GROUP DEL [խմբի անվանում] |
| Խմբերի ցանկի դիտում | MYSMS GROUP LIST |
| Կոնտակտի ավելացում խմբում | MYSMS GROUP CONTADD [խմբի անվանում] [հեռախոսահամար] |
| Կոնտակտի հեռացում խմբից | MYSMS GROUP CONTDEL [խմբի անվանում] [հեռախոսահամար] |
| Խմբում ներառված կոնտակտների ցանկի դիտում | MYSMS GROUP CONTLIST [խմբի անվանում] |
| Խմբի համար օրացույցի սահմանում | MYSMS GROUP SETCAL [խմբի անվանում] [օրացույցի անվանում] |
| Աղբարկղի SMS-ների թվի ստուգում | MYSMS RECYCLE |
| Աղբարկղի դատարկում | MYSMS RECYCLE CLEAR |
| Ծառայության ապաակտիվացում | MYSMS OFF |
| Ծառայության կարգավիճակի ստուգում | MYSMS STATUS |
| Կանոնների սահմանում | |
| Խմբի համար ինքնապատասխանիչի ստեղծում | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] AA [պատասխանի տեքստը] |
| Խմբում ներառված կոնտակտներից ստացված SMS-ների վերահասցեավորում այլ համարի | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] RD [հեռախոսահամար] |
| Խմբում ներառված կոնտակտներից ստացված SMS-ների վերահասցեավորում էլեկտրոնային փոստի | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] EML [էլեկտրոնային փոստ] |
| Խմբում ներառված կոնտակտներից ստացված SMS-ների տեղափոխում աղբարկղ | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] RDEL |
| Խմբում ներառված կոնտակտներից ստացված SMS-ների ջնջում | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] DEL |
* Հրահանգում ամսաթվերն անհրաժեշտ է մուտքագրել օր.ամիս.տարի (օրինակ` 27.05.2012), իսկ ժամը` ժամ:րոպե (օրինակ` 16:21) ձևաչափով: Շաբաթվա օրերն անհրաժեշտ է նշել համապատասխան համարներով (1-7): Այսպես, ուղարկելով MYSMS INT ADD Work 10.01.2011 30.12.2011 09:00 18:00 1,2,3,4,5 հրահանգը, Work օրացույցում Դուք կստեղծեք 2011 թվականի աշխատանքային օրերին համապատասխան միջակայք:
Յուրաքանչյուր կանոնի սահմանումն արժե 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ծանոթություն
- Ծառայությունը գործում է միայն ներցանցային SMS հաղորդագրությունների համար:
- Ծառայությունն ապաակտիվացնելիս կարգավորումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է «SMS էքստրա» ծառայությունը: