SMS փաթեթ

«SMS փաթեթ» ծառայությունն առաջարկում է SMS ուղարկելու առավել հարմար տարբերակ այն բաժանորդներին, ովքեր հաճախ են շփվում կարճ հաղորդագրությունների միջոցով:

Պարզապես ընտրեք առաջարկվող SMS փաթեթներից մեկն ու ուղարկեք SMS հաղորդագրություններ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում զգալիորեն ցածր սակագնով:

SMS փաթեթ ձեռք բերելու համար հավաքեք *767*փաթեթի չափը# և սեղմեք զանգահարելու կոճակը:
 
Այսպես, հավաքելով *767*100#, Դուք կստանաք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում 100 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, որի դիմաց Ձեզնից կգանձվի 800 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ 101-րդ ներցանցային SMS-ից սկսած վճարը կգանձվի համաձայն ընթացիկ սակագնային պլանի սակագների:
 
SMS փաթեթ ունենալու դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում SMS ուղարկելիս նախ սպառվում են փաթեթի SMS-ները, որից հետո վճարը գանձվում է համաձայն ընթացիկ սակագնային պլանի սակագների:
 
Ձեռք բերած SMS փաթեթի չօգտագործված SMS-ների քանակն ու վավերականության ժամկետը կարող եք ստուգել` հավաքելով *767# և սեղմելով զանգահարելու կոճակը:
 
Ծանոթություն
  • SMS փաթեթի SMS-ները հնարավոր չէ օգտագործել «Պրեմիում SMS» ուղարկելու համար:
  • Ծառայությունը չի գործում ռոումինգում: