SMS փաթեթներ հետվճարային բաժանորդների համար

Փաթեթ
Փաթեթի չափ
(SMS-ների թիվը)
Ամսավճար
(դրամ)
«SMS 150»
150
500
«SMS 300»
300
800
«SMS 450»
450
1000
«SMS 900»
900
1500
«SMS 1500»
1500
2500
«SMS 3000»
3000
5000
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
Հետվճարային բաժանորդի համար բավական է ընդամենը մեկ անգամ ուղարկել որևէ SMS փաթեթի ակտիվացման հրահանգ և վերջինս տվյալ ամսվա համար կստանա փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթը կրկին կակտիվանա: Տվյալ ամսվա համար տրամադրված և մինչև ամսվա վերջ չօգտագործած SMS-ները հաջորդ ամիս չեն փոխանցվում:
 
Ակտիվացրած SMS փաթեթը կարելի է ապաակտիվացնել` հավաքելով *767*0# և սեղմելով զանգահարելու կոճակը: Հրահանգն անհրաժեշտ է ուղարկել ամսվա վերջին օրը: Հետվճարային բաժանորդները կարող են նաև ակտիվացնել և ապաակտիվացնել SMS փաթեթ` զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
 
Ծանոթություն
  • Հետվճարային բաժանորդները հնարավորություն ունեն փոխելու իրենց ընթացիկ փաթեթը, ձեռք բերելով ավելի մեծ փաթեթ, ամսական մեկ անգամ: Փաթեթը կրկին փոխելու կամ ավելի փոքր փաթեթ ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը տվյալ ամսվա վերջին օրը:
  • «SMS փաթեթ» ծառայությունը չի տրամադրվում «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «Մեր համարը» սակագնային պլանների բաժանորդներին: