SMS2Voice


«SMS2Voice» ծառայությունը թույլ է տալիս SMS հաղորդագրություններ ուղարկել 010 կոդով սկսվող քաղաքային հեռախոսահամարներին:

SMS-ն ուղարկելիս պարզապես հասցեատիրոջ դաշտում մուտքագրեք քաղաքային իննանիշ հեռախոսահամարը: Քիչ անց վերջինիս բաժանորդը կստանա զանգ և կլսի Ձեր հաղորդագրությունը: Բացի այդ, նա կարող է ձայնագրել պատասխան հաղորդագրություն՝ հետևելով ձայնային հրահանգներին:

Պատասխան ստանալու մասին Դուք կտեղեկացվեք SMS-ի միջոցով, իսկ պատասխանը լսել կարող եք՝ զանգահարելով 090007272 հատուկ համարին:

Դեպի քաղաքային հեռախոահամար մեկ SMS-ի արժեքը 100 դրամ է, իսկ 090007272 հատուկ համարին մեկ զանգի արժեքը՝  90 դրամ: Գները ներառում են ԱԱՀ: