Մինչև տարեվերջ Հայաստանի ամենաընդարձակ 4G ցանցը կընդգրկի 22 քաղաք

27 Դեկտեմբեր 2016

Ձեռքբերումների վրա կանգ առնելը բնորոշ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ին: Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր` Հայաստանում առաջին և ամենաընդարձակ 4G ծածկույթը, որը գործարկվել էր 6 տարի առաջ՝ դեռևս 2010-ին՝ մեր երկիրը դասելով այն ժամանակ 4G ցանցը ներդրած մեկ տասնյակի հասնող, տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար 4G ցանցի ներդրումն երբեք չի եղել ինքնանպատակ: Ընկերության չի սահմանափակվել բացառապես երևանցիներին 4G ծառայությունները հասանելի դարձնելով: Կարճ ժամանակահատվածում, ինտենսիվ աշխատանքների իրականացման և հսկայածավալ ներդրումների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է 4G ծառայությունները հասանելի դարձնել նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ապա՝ Ծաղկաձորում, Վաղարշապատում, Դիլիջանում, Ջերմուկում և Արմավիրում՝ ապահովելով 4G ծառայություններով բնակելի տարածքների 46.6% ծածկույթ:

4G ցանցի ընդլայնման երրորդ փուլում, աշխատանքներն են իրականացվել նոր քաղաքներ՝ Աբովյանը, Աշտարակը, Եղվարդը, Արթիկը, Արտաշատը, Բերդը, Կապանը, Մեղրին, Ագարակը, Եղեգնաձորը, Վայքը, Ստեփանավանը, Սպիտակը, ներառելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մինչև տարեվերջ 4G ծառայությունները հասանելի դարձնել բնակչության 52,5 %-ին:

«Վեց տարի առաջ, առաջին անգամ Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրեց 4G/LTE ցանց: Գերարագ այս ցանցը հասանելի էր աշխարհի ընդամենը մոտ տասը երկրում: Ցանցի աստիճանական զարգացման արդյունքում, մինչև այս տարվա ավարտը 4G ծառայությունները հասանելի կդառնան Հայաստանի արդեն 22 քաղաքում, ինչը մեր ռազմավարության մաս է կազմում: Աշխարհով մեկ 4G ցանցերի զարգացումն և տարատեսակ ծառայությունների տրամադրումը տնտեսական ակտիվության խթանման ու աճի կարևոր գործոն են հանդիսանում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

4G տեխնոլոգիան մարզային քաղաքներին հասանելի դարձելը հետապնդում է ոչ միայն գործարար ակտիվության կենտրոններին մոտ լինելու նպատակ, այլև հստակ ռազմավարություն է՝ ուղղված մայրաքաղաքի ու մարզերի միջև տեխնոլոգիական անջրպետի վերացմանը: Այսօրվա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը՝ ներառյալ երկրով մեկ շարժական կապի բազային կայանների քանակը և ըստ այդմ՝ ամենաընդարձակ 2G, 3G և 4G ցանցերը: Ընդ որում, 3G սերնդի համեմատությամբ՝ 4G ցանցը թույլ է տալիս ապահովել մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն:

3G և 4G կայանների շարունակական ավելացումը հետապնդում է ռազմավարական երկու նպատակ. ընդլայնել բարձր արագություններ ապահովող ինտերնետ հասանելիության ծառայությունների աշխարհագրական ծածկույթը, և զուգահեռաբար, հզորացնել ցանցի թողունակությունը՝ բավարարելով համացանցի օգտագործման ծավալների անընդհատ աճող պահանջարկը:

Ookla International ընկերության կողմից հոկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ճանաչվել էր Հայաստանում բջջային ամենաարագագործ ցանցի օպերատորը: Ընկերության ցանցի անգերազանցելի ցուցանիշն արձանագրվել է Ookla Speedtestnet հավելավածով՝ 2016 թ-ի ընթացքում իրականացված փորձարկումների արդյունքում: Տվյալները ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես: