Փոփոխություններ՝ շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում

27 Դեկտեմբեր 2016

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2017թ. հունվարի 10-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 6.8.7, 6.8.10 և 6.8.11 կետերը  փոփոխվելու են և գործելու են հետևյալ խմբագրությամբ.

6.8.7    Վճարում կատարելիս` Բաժանորդը պարտավոր է վճարման փաստաթղթում ճշգրիտ նշել իր հեռախոսի համարը, ինչպես նաև բիլլինգային հաշվարկային փաստաթղթի կամ հարկային հաշվի համարը:

6.8.10  Վճարումները սահմանված ժամկետում չստանալու և/կամ նախատեսված սահմանափակումները գերազանցելու դեպքում Օպերատորն իրավունք ունի առանց որևէ ծանուցման արգելափակել ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Վճարումը սահմանված ժամկետից հետո 10 (տասը) օրվա ընթացքում չստանալու դեպքում` Օպերատորն իրավունք ունի ամբողջությամբ կասեցնել Ծառայությունները:

6.8.11  Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում` Պայմանագիրը կհամարվի դադարեցված առանց որևէ ծանուցման անհրաժեշտության, եթե Բաժանորդը մինչև Ծառայությունների ամբողջությամբ կասեցմանը հաջորդող երկրորդ ամսվա 25-ը (ներառյալ) չդիմի Օպերատորին ամբողջությամբ կասեցված Ծառայությունները վերականգնելու համար (այդ թվում՝ ամբողջությամբ կատարելով Օպերատորի հանդեպ պարտավորությունները)` անկախ Ծառայությունների կասեցման պատճառներից:

Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևելով հղմանը: