«Viva 5500» և «Viva 7500». oգտագործեք 5500 և 7500 րոպե խոսելաժամանակը՝ նաև դեպի Vodafone Ուկրաինա և ՄՏՍ Ռուսաստան զանգերի համար

03 Փետրվար 2017

Հատուկ առաջարկ՝ «Viva 5500» և «Viva 7500» սակագնային փաթեթների բաժանորդների  համար: Այսուհետև «Viva 5500» կամ «Viva 7500» տարբերակն ակտիվացնելով` համապատասխանաբար 5500 և 7500 րոպե ներցանցային խոսելաժամանակը կարելի է օգտագործել նաև դեպի Vodafone Ուկրաինա և ՄՏՍ Ռուսաստան ուղիղ զանգերի համար՝ առանց 77 00 հավաքելու:

Առաջարկը գործում է նաև «Viva 5500» կամ «Viva 7500»՝ արդեն ակտիվ փաթեթներ ունեցող բաժանորդների համար:

Իսկ ներառված րոպեները սպառվելուց հետո նշված ուղղություններով կատարվող զանգերի գինը հաշվարկվում է ըստ ընթացիկ պլանով նախատեսված սակագների: