Դոմենի գրանցում՝ առավել մատչելի գնով

20 Հոկտեմբեր 2016

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2016 թ. հոկտեմբերի 20-ից 2017թ. հունվարի 31-ը .AM տիրույթում մեկ դոմենի գրանցումը ռեզիդենտ հաճախորդների համար կարժենա 1 տարվա համար 8000 ՀՀ դրամ՝ նախկին 12000 ՀՀ դրամի փոխարեն: Իսկ ոչ ռեզիդենտ օգտատերերի համար դոմենի գրանցումը կարժենա 12000 ՀՀ դրամ՝ նախկին 20000 ՀՀ դրամի փոխարեն:

 

Դոմենը գրանցելու համար այցելեք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն: