ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական անակնկալը «GOOD’OK» ծառայության բաժանորդների համար: Նոյեմբերի 1-ից 30-ը ձեռք բերեք անվճար մեղեդիներ Ձեր և Ձեր մտերիմների համար ծառայության հատուկ մեղեդիների ցանկից: Մինչև նոյեմբերի 15-ը հատուկ ցանկում կլինի 15 անվճար մեղեդի, իսկ նոյեմբերի 15-ին ցանկը կհամալրվի ևս 15 նոր մեղեդիով:
Եթե Դուք արդեն օգտվում եք որևէ մեղեդուց, որը հայտնվել է հատուկ ցանկում, ապա նոյեմբերին տվյալ մեղեդու վավերականության ժամկետը կերկարացվի անվճար: Անվճար մեղեդիների վավերականության ժամկետը 30 օր է: Ակցիայի ավարտից հետո, վավերականության ժամկետը լրանալուն պես մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում, ժամկետն ավտոմատ երկարացվում է և մեղեդին դառնում է վճարովի:
Ծանոթություն
Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը և 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ:
«GOOD’OK»` տարբերվի´ր