Օտարերկրյա այցելուներին

Այցելել եք Հայաստա՞ն: Ձեր հեռախոսի մենյուից ընտրեք VivaCell, ARM 05, RA 05 կամ 283 05 և դարձրեք Ձեր այցն առավել հաճելի ու արդյունավետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայության շնորհիվ:
 
Դուք կարող եք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայությունից, եթե Ձեր բջջային օպերատորն ունի ռոումինգ պայմանագիր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: Դուք կարող եք օգտվել այն ծառայություններից, որոնցից օգտվում եք Ձեր բջջային օպերատորի ցանցում, եթե տվյալ ծառայություններից հնարավոր է օգտվել ռոումինգում և եթե դրանք տրամադրվում են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:
 
Գտնվելով ռոումինգում` Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել 111` ՎիվաՍել-ՄՏՍ-ի անվճար թեժ գիծ, կամ Ձեր բջջային օպերատորի թեժ գիծ: ՄՏՍ խմբի ցանցերի բաժանորդները կարող են միանալ իրենց բջջային օպերատորների թեժ գծերին անվճար` զանգահարելով համապատասխան կարճ համարով: Իսկ այլ ցանցերի բաժանորդներն իրենց օպերատորների թեժ գծերին միանալու համար պետք է համարը հավաքեն միջազգային ձևաչափով: Այս դեպքում զանգի վճարը կգանձվի համաձայն միջազգային զանգերի սակագների: Տեղեկացնում ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատասխանատու չէ Ձեր ռոումինգ ծառայության ակտիվացման, սակագների և վճարումների համար: Նման հարցերով խնդրում ենք դիմել Ձեր բջջային օպերատորին:
 
Հայաստանում զանգեր կատարելու համար անհրաժեշտ է հավաքել.
 
    0 [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդը] [հեռախոսահամարը]
    Օր.` 093 298888
կամ
    + [երկրի կոդը] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդը] [հեռախոսահամարը]
    Օր.` +374 93 298888
 
Ցանկացած միջազգային զանգ կատարելու համար (այդ թվում նաև դեպի Ձեր երկիր) անհրաժեշտ է հավաքել.
 
    + [երկրի կոդը] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդը] [հեռախոսահամարը]
 
Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար պետք է հավաքել.
    + [երկրի կոդը] [բջջային ցանցի կոդը] [հեռախոսահամարը]
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մաղթում է Ձեզ հաճելի այց Հայաստան: