Ճանապարհորդություն աշխարհով մեկ
Օգտվելով ռոումինգից` Դուք ամենուրեք կզգաք Ձեզ ինչպես տանը: Մնացեք կապի մեջ և ճամփորդությունը կլինի առավել հաճելի, իսկ գործուղումն առավել արդյունավետ: Իսկ այն ցանցերում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի տվյալների փոխանցման ռոումինգի պայմանագրեր, նաև օգտվեք ինտերնետից և ուղարկեք ու ստացեք MMS հաղորդագրություններ:
Նախքան մեկնելը
Մեկնելուց հետո
Հայաստանից դուրս Ձեր հեռախոսն ավտոմատ կընտրի տվյալ տարածքում հասանելի որևէ բջջային ցանց:
Ռոումինգում զանգեր կատարելիս և հաղորդագրություններ ուղարկելիս համարներն անհրաժեշտ է հավաքել միջազգային ձևաչափով.
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի / ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Միայն տվյալ երկրի ներսում զանգ կատարելիս կարող եք օգտագործել նաև համարահավաքման տեղական ձևաչափը.
[տարածաշրջանի / ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Հիշեցնենք, որ Հայաստան ուղղված զանգը կատարվում է որպես միջազգային զանգ: Օրինակ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի 093298888 հեռախոսահամարով զանգահարելու համար անհրաժեշտ է հավաքել +37493298888:
Իսկ հարցերի դեպքում կարող եք դիմել ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գիծ: ՄՏՍ խմբի ցանցերից թեժ գծին միանալու համար զանգահարեք 111 (անվճար), իսկ այլ ցանցերից` +374 93 297111 (վճարովի):