Ռոումինգ հետվճարային բաժանորդների համար

Գտնվելով ռոումինգում` հետվճարային բաժանորդները կարող են.
  • Կատարել և ստանալ զանգեր, ինչպես նաև ուղարկել և ստանալ SMS-ներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր ռոումինգ գործընկերների ցանցերում:
  • Օգտվել ինտերնետից, ինչպես նաև ուղարկել և ստանալ MMS հաղորդագրություններ այն ցանցերում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի տվյալների փոխանցման ռոումինգի պայմանագրեր:
Ռոումինգի ակտիվացումն անվճար է: Ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից մեկը, ներկայացնել անձնագիր և մուծել երաշխիքային կանխավճար, որը չի օգտագործվի ամսական հաշիվները մարելու համար: Երաշխիքային կանխավճարը կազմում է 15000 դրամ` 50000 դրամ և ավելի ընթացիկ հաշվի սահմանաչափ ունեցող բաժանորդների համար, և 35000 դրամ` 50000 դրամից ցածր սահմանաչափի դեպքում: Ցանկացած պահի կարելի է ապաակտիվացնել ռոումինգն ու հետ ստանալ երաշխիքային կանխավճարը` այցելելով սպասարկման կենտրոն: