Ռոումինգ կանխավճարային բաժանորդների համար
Ակտիվացնելով ռոումինգը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են.
- Կատարել և ստանալ զանգեր, ինչպես նաև ուղարկել և ստանալ SMS-ներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի CAMEL ռոումինգի գործընկերների ցանցերում,
- Ուղարկել և ստանալ SMS-ներ, ինչպես նաև ստանալ զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր ռոումինգ գործընկերների ցանցերում,
- Օգտվել ինտերնետից, ինչպես նաև ուղարկել և ստանալ MMS հաղորդագրություններ այն ցանցերում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի տվյալների փոխանցման ռոումինգի պայմանագրեր:
Ի դեպ կանխավճարային բաժանորդները կարող են նաև ակտիվացնել միայն SMS ռոումինգ, որը թույլ է տալիս.
- Ուղարկել և ստանալ SMS-ներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր ռոումինգ գործընկերների ցանցերում,
- Օգտվել ինտերնետից, ինչպես նաև ուղարկել և ստանալ MMS հաղորդագրություններ այն ցանցերում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի տվյալների փոխանցման ռոումինգի պայմանագրեր:
Ռոումինգ ծառայությունների կառավարում
Ռոումինգի և SMS ռոումինգի ակտիվացումն անվճար է, պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ: Բաժանորդները կարող են ակտիվացնել և ապաակտիվացնել ծառայությունները, ինչպես նաև ստուգել դրանց կարգավիճակը` ուղարկելով համապատասխան հրահանգը կամ զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
| Գործողություն | Հրահանգ |
Ռոումինգի ակտիվացում | *121*1# |
SMS ռոումինգի ակտիվացում | *121*2# |
Ռոումինգ ծառայությունների ապաակտիվացում | *121*3# |
Ռոումինգ ծառայությունների կարգավիճակի ստուգում | *121*0# |
Ռոումինգ ծառայությունների ակտիվացում և ապաակտիվացում մենյուի միջոցով | *121# |