Փաթեթ «Կլասիկ ֆլեքսի»

1-15 հեռախոսագիծ
 
Ցանկանու՞մ եք մտերիմների հետ շփվել Ձեր նախընտրած սակագներով: Ուրեմն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Կլասիկ ֆլեքսի» հետվճարային փաթեթը հենց Ձեզ համար է: Այն անհատ բաժանորդներին թույլ է տալիս ստեղծել խումբ և խմբի ներսում խոսել նախընտրած սակագներով: Ավելին, Դուք ինքներդ եք ընտրում նաև ներցանցային զանգերի սակագինն ու փաթեթում ներառված ներցանցային խոսելաժամանակի չափը:
 
Ի դեպ, փաթեթի բոլոր բաժանորդները խոսում են միևնույն սակագներով, սակայն յուրաքանչյուրն իր համար է ընտրում ներառված ներցանցային խոսելաժամանակի չափը: Կախված այս չափից` միևնույն փաթեթի ներսում տարբեր բաժանորդներ կարող են ունենալ տարբեր ամսավճարներ:
 
Ներցանցային զանգերի սակագներն ու ներառված ներցանցային խոսելաժամանակի չափը կարող եք ընտրել այստեղ: Այնուհետև կարող եք դիմել մեզ անմիջապես վեբ կայքից, և մեր ներկայացուցիչը կկապվի Ձեզ հետ: «Կլասիկ ֆլեքսի» փաթեթին կարելի է նաև բաժանորդագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում:
 
Քարտի տրամադրման պայմաններ
 

Միացման վճար - 500 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 0-10000 դրամ` կախված նախկինում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների օգտագործման պատմությունից


«Կլասիկ ֆլեքսի» փաթեթի բաժանորդները կարող են ստուգել օգտագործած ներառված ներցանցային խոսելաժամանակը` հավաքելով *316# և սեղմելով զանգահարելու կոճակը:

 
Անկախ ստեղծած սակագնային պլանից, այլ ուղղություններով կատարվող զանգերի, ինչպես նաև ցանկացած ուղղությամբ ուղարկվող SMS հաղորդագրությունների սակագներն անփոփոխ են:
 
Տեղական զանգեր
դրամ/րոպե
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
40
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
30
Դեպի 374 97 բջջային ցանց
39
Դեպի 374 47 քաղաքային ցանց
39
SMS
դրամ/SMS
Խմբի ներսում
5
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
10
Այլ ուղղություններ
20
Ինտերնետ*
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
30
 

* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:

 

Միջազգային զանգերի սակագներ

 

Այլ պայմաններ

  • Սեփականատիրոջ փոփոխություն - 500 դրամ
  • Համարի փոփոխություն - 1000 դրամ
  • Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 500 դրամ/ամիս
  • Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 800 դրամ/ամիս
Ծանոթություն

  • Ներառված ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:
  • Ներառված ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:

Բոլոր գները ներառում են ԱԱՀ: