Սակագնային պլան «Բարբառ»

 

«Բարբառ» սակագնային պլանը ստեղծված է հատուկ մարզերի բնակիչների համար: Ընտրելով «Բարբառ» սակագնային պլանը` կարելի է Հայաստանի ցանկացած մարզից խոսել «Բարբառից» օգտվող այլ բաժանորդների հետ հատուկ ցածր սակագնով:

«Բարբառ» սակագնային պլանին անցում կատարելու համար բավական է պարզապես ուղարկել *131*707# հրահանգը: Գինը՝ 500 դրամ:

Այս սակագնային պլանից օգտվելիս կարելի է նաև ակտիվացնել հավելյալ առավելություններ ընձեռող ծառայություններ:

«Ջան-ջան» ծառայությունը թույլ է տալիս կատարել զանգեր «Բարբառ» սակագնային պլանի ներսում ու օգտվել ինտերնետից մատչելի պայմաններով՝ ընտրելով հաղորդակցման անհատական պահանջներին համապատասխան տարբերակը:

«Ջան-ջան օրական»

«Ջան-ջան»

«Ջան-ջան ամսական»

I տարբերակ

II տարբերակ

 

Անսահմանափակ զանգեր սակագնային պլանի ներսում*

700 ՄԲ գերարագ ինտերնետ

 

 

100 դրամ/1 օր

700 դրամ/7 օր

500 դրամ/7 օր

1200 դրամ/30 օր

* 5000 րոպե «Բարբառ» սակագնային պլանի ներսում՝ «Ջան-ջան ամսական» ակտիվացնելու դեպքում


Ծառայության գործողության ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում ժամկետն ավտոմատ երկարացվում է, հակառակ դեպքում՝ ծառայությունն ապաակտիվացվում է:

 

Ի դեպ, «Ջան-ջան» ծառայությունից օգտվող բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում և վայելել անսահմանափակ ինտերնետի բազմաթիվ առավելությունները:

 

«Ջան-ջան» ծառայության հրահանգներ

Գործողություն

«Ջան-ջան օրական»

«Ջան-ջան»

«Ջան-ջան ամսական»

I տարբերակ

II տարբերակ

 

Ակտիվացում

*707*1#

*707#

*707*2#

*707*30#

Գործողության ժամկետի ստուգում

*707*7#

Ապաակտիվացում և ավտոմատ երկարացման կասեցում

*707*0#

 

«Բարբառ» սակագնային պլանին կարող եք անցնել, ինչպես նաև՝ «Ջան-ջան» ծառայությունը կարգավորել` զանգահարելով 111 և հետևելով ձայնային հրահանգներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ սակագնային պլանների բաժանորդների հետ առավել մատչելի պայմաններով շփվելու համար կարելի է ակտիվացնել ցանցի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու համար նախատեսված «Super 0 օրական» կամ ցանցի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու և SMS ուղարկելու, ինչպես նաև 1500 ՄԲ գերարագ ինտերնետից օգտվելու
հնարավորություն ընձեռող «Super 0» ծառայությունները: Իսկ «Super զույգ» ծառայությունն առաջարկում է անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն և ինտերնետ, ներառյալ օրական 500 ՄԲ գերարագ փաթեթ:

Այս ծառայությունների մասին առավել մանրամասն՝ «Զեղչեր և հատուկ առաջարկներ» էջում:

 

«Բարբառ» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ծառայությունների սակագներ

 

Տեղական զանգեր

ՀՀ մարզերից

(դրամ/րոպե)

  Երևանից` շաբաթ և կիրակի օրերին

(դրամ/րոպե)

 Երևանից` երկուշաբթիից ուրբաթ 
օրերին

(դրամ/րոպե)

«Բարբառ» սակագնային պլանի ներսում

7

37

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց

37

37 

37

Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր

50

50

50

Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր

50

50 

50

Դեպի 374 97 բջջային ցանց

17

Դեպի 374 47 քաղաքային ցանց

17

SMS

դրամ/SMS

Տեղական

20

Միջազգային

20

Ինտերնետ*

դրամ/ՄԲ

Բոլոր կայքերը

20

 

Միջազգային զանգերի սակագներ


Ծանոթություններ

  • Երևան քաղաքի` սույն կանխավճարային սակագնային պլանով նախատեսված սահմանազատումը կատարվում է համաձայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզով նախատեսված` Երևան քաղաքի սահմանները կարող են չհամընկնել աշխարհագրական և վարչական սահմանների հետ:
  • «Ջան-ջան» ծառայության ամսական և I ու II տարբերակները ակտիվացնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ քարտի վավերականության ժամկետը բավարար է ծառայության գործողության ամբողջ ժամկետի համար, քանի որ քարտի վավերականության ժամկետը սպառվելու դեպքում ծառայությունը կկասեցվի:

  • «Ջան-ջան» I և II տարբերակներով մատուցվող ծառայության գործողության ժամկետը կազմում է յոթ օր՝ ակտիվացման պահից սկսած (օրինակ, եթե ծառայությունը ակտիվացրել եք հունվարի 17-ին, ժամը 14:24-ին, ապա այն կապաակտիվացվի հունվարի 24-ին, ժամը 14:24-ին):

  • «Ջան-ջան ամսական» ծառայության գործողության ժամկետը կազմում է 30 օր՝ ակտիվացման օրվանից սկսած:
  • «Իմ աշխարհը» ծառայությունը չի տրամադրվում «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին:
  • «Ջան-ջան» ծառայություններից որևէ մեկն ակտիվացված լինելու դեպքում այլ «Ջան-ջան » ծառայություններ հնարավոր չէ ակտիվացնել:
  • «Ջան-ջան օրական» և «Super 0 օրական» ծառայությունները միաժամանակ ակտիվացված լինելու դեպքում նախ սպառվում են «Super 0 օրական» ծառայությամբ նախատեսված խոսելաժամանակը, իսկ այնուհետև՝ «Ջան-ջան օրական» ծառայությամբ տրամադրվող խոսելաժամանակը:
  • «Super 0 օրական» ծառայությունն ակտիվացված լինելու դեպքում  «Ջան-ջան» ծառայությունները հնարավոր չէ ակտիվացնել:
  • «Super 0» և «Super 0 օրական» ծառայությունները հնարավոր չէ ակտիվացնել բջջային հեռախոսահամարի քարտի վավերականության ժամկետը լրանալուց հետո:
  • «Super 0» և «Super 0 օրական» ծառայությունները, գործողության ժամկետը սպառվելուց հետո չապաակտիվացնելու դեպքում, ավտոմատ երկարացվում է հաշվեկշռին` բավարար գումարի լինելու դեպքում:
  • «Super 0» և «Super 0 օրական» ծառայությունների գործողության ժամկետը հաշվարկվում է ծառայության ակտիվացման պահից սկսած:
  • Ռոումինգում գտնվելիս «Super 0» և «Super 0 օրական» ծառայությունն ակտիվացված լինելու դեպքում կատարված զանգերի համար վճարը հաշվարկվում է ռոումինգում գործող սակագներով:
  • «Ջան-ջան» ծառայության ակտիվացման կամ ավտոմատ երկարացման ժամանակ խորհուրդ է տրվում չօգտվել ձայնային, ինտերնետ կամ SMS ծառայություններից, քանի որ, համակարգի տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, «Ջան-ջան» ծառայության ակտիվացումը, հնարավոր է, չհաջողվի: 

  • Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

 

«Բարբառ»` բոլոր մարզերը մեկ փաթեթում