Կեսգիշեր

«Կեսգիշեր» ծառայությունը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս գիշերային ժամերին խոսելու զգալիորեն ցածր սակագներով:
 
Պարզապես ակտիվացրեք ծառայությունն ու 00:00–07:00 ժամանակահատվածում ներցանցային զանգեր կատարելիս մեկ զանգի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ րոպեի սակագինը կկազմի նախորդի սակագնի կեսը:
 
Զանգի րոպեներ
Սակագին
(դրամ/րոպե)
1
30
2
15
3
7.5
4
3.75
5
1.88
6
0.94
7
0.47
8
0.24
9
0.12
10
0.06
11
0.03
12
0.01
13
0.01
14- րդ րոպեից սկսած
0
 
«Կեսգիշեր» ծառայությունն ակտիվացնելու համար հավաքեք *232*1# և սեղմեք զանգահարելու կոճակը: Ծառայությունն ապաակտիվացնելու համար հավաքեք *232*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
 
Ակտիվացման վճարն է 100 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
Ծանոթություն
  • «Կեսգիշեր» ծառայության սակագները չեն գործում պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս:
  • Ծառայությունը չի տրամադրվում «Սիրում եմ…», «Միասին գիշերային»», «Բիզնես վերահսկում» և «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներին:
  • Ծառայությունը չի գործում ռոումինգում:
«Կեսգիշեր». յուրաքանչյուր հաջորդ րոպեն` կրկնակի էժան