Սակագնային պլան «1000 ու 1 SMS»

«1000 ու 1 SMS» սակագնային պլանն ստեղծված է հատուկ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար: Այն վերջիններիս ընձեռում է առավել լիարժեք շփման հնարավորություն` թույլ տալով SMS-ների միջոցով լրացնել ձայնային շփման բացը:
 
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդները կարող են ընդամենը 4 դրամ սակագնով ուղարկել ամսական մինչև 1001 ներցանցային SMS:
 
Ստուգելու համար, թե 4 դրամ սակագնով քանի SMS-ի հնարավորություն է մնացել տվյալ ամսվա ընթացքում, անհրաժեշտ է հավաքել *767# և սեղմել զանգահարելու կոճակը:
 
Ամսվա ընթացքում 1001-ից ավելի ներցանցային SMS ուղարկելու դեպքում, 1002-րդ հաղորդագրությունից սկսած, յուրաքանչյուր SMS-ի արժեքը կազմում է 14 դրամ:
 
Տեղական զանգեր
դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
40
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր
35
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր
35
Դեպի 374 97 բջջային ցանց
40
Դեպի 374 47 քաղաքային ցանց
40
SMS
Ամսական մինչև 1001 SMS
(դրամ/SMS)
1002-րդ SMS-ից սկսած
(դրամ/SMS)
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
4
14
Տեղական
14
14
Միջազգային
14
14
Ինտերնետ*
դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը
75
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
 
 
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի որևէ սպասարկման կենտրոն և ներկայացնել 2-րդ կարգի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ:
 
Ծանոթություն
  • Անցում «1000 ու 1 SMS» սակագնային պլանից այլ սակագնային պլանների և հակառակը հնարավոր է կատարել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
  • Անցումը «1000 ու 1 SMS» սակագնային պլանին անվճար է:
  • Յուրաքանչյուր բաժանորդ միաժամանակ կարող է ունենալ «1000 ու 1 SMS» սակագնային պլանով միայն 1 հեռախոսահամար:
  • «SMS փաթեթ» ծառայությունը չի տրամադրվում «1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդներին:
  • 4 դրամ/SMS սակագինը չի գործում պրեմիում/կարճ համարներով SMS ուղարկելիս:
  • Տվյալ ամսվա համար տրամադրված 4 դրամ սակագնով SMS-ներն ամբողջությամբ չօգտագործելու դեպքում, դրանք չեն փոխանցվում հաջորդ ամիս:
  • Վավերականության ժամկետի ավարտից հետո 4 դրամ/SMS սակագինը սառեցվում է, իսկ վերալիցքավորումից հետո վերականգնվում է միայն հաջորդ ամսում: